Միքայել Մինասյան. Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է.
«Եթե անկեղծ, շատ զարմացած եմ։ Ես կարծում էի, որ էլ զարմանալու տեղ չունեմ: Ես մտածում էի, որ բոլորի դիմակներն արդեն պատռված են, իսկ Արմեն Սարգսյանը վերջացած մարդ է։ Բայց արի ու տես, որ սխալվեցի։
Բանակն ու գեներալները դրսևորեցին արժանապատիվ կեցվածք, իսկ Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս։ Մարդկանց քանակը փողոցում դրա ապացույցն է։ Ամեն ինչ կորած չէ, կա արժանապատվություն, դեռ կա պետություն, որը պաշտպանում է ժողովրդին և ժողովրդի հետ է։ Եվ պետությունն ու ժողովուրդը միասին կարող են լինել։
Ես չգիտեմ, թե ինչու այդպես որոշեց նախագահը, քանզի գիտեմ այն ահռելի ճնշումները, որ կազմակերպել էր ու գործադրում էր վիժվածքն իր դեմ: Ասում են՝ որոշման գլխավոր պատճառը եղել է իր երեկվա հանդիպումը բարձրաստիճան սպայական կազմի հետ։ Նրանք պատմել են, թե ինչ է արել Նիկոլ-Աննա զույգը պատերազմի օրերին։ Ասում են՝ Արմեն Սարգսյանը դուրս է եկել շոկի մեջ։
Յուրաքանչյուրը կարող է ունենալ իր ճշմարտության պահը։ Արմեն Սարգսյանի մոտ, հավանաբար, դա եղել է երեկ։ Հուսով եմ՝ այսօրվա որոշումը կլինի ոչ թե մեկ էպիզոդ, այլ մեկնակետ, որից կսկսվի վիժվածքին իշխանությունից վտարելու գործընթացը. երկիրը փրկելու նոր սկիզբը: Այսօր նախագահի որոշման արդյունքում ավելացած հավատը դրա վկայությունն է»։
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան. Նիկոլի մղձավանջը շարունակվելու է
- Միջազգային արձագանքները՝ Միքայել Մինասյանի թարգմանությամբ
- Այս հարցը չունի «քաղաքական» և «սահմանադրական» լուծում. Միքայել Մինասյան
- Նա միշտ հիստերիկություն կանի, միշտ ստելու է. Միքայել Մինասյան
- Դավաճանին աջակցելու ձեր այսօրվա որոշումից է կախված ձեր, ձեր երեխաների ու մեր երկրի ապագան. Միքայել Մինասյան