Սայաթ Շիրինյանը՝ ոստիկանապետին. Ենթականերիդ սպանդի մի ենթարկի
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության նախկին պետ, գնդապետ Սայաթ Շիրինյանը գրում է.
«Այն, որ գլխավոր ստահակը հեռանալու է, դա աներկբա է, բայց ցավոք այդ մտքի հետ դեռ չի համակերպվում ոստիկանության պետի պաշտոնում պատահաբար հայտնվածը։
ղազարյան վահե, դու հայտնվել էս շատ խղճուկ վիճակում, որքան էլ փորձես քո անհույս քայլերով երկարաձգել համադասարանցուդ՝ ստահակի պաշտոնավարման ժամկետը, միևնույնն է նա տապալված է, օրերի կամ ժամերի խնդիր է։
Քո սրտի վարչապետը ակնհայտորեն սրում է իրավիճակը և ցանկանում է բախումներ, արյանահեղություն, այդ պարագայում ևս նա կհեռանա,քանզի այլևս այլընտրանք չկա։
Բայց կա մի շատ կարևոր բայց՝ արյունահեղությունը կարող էս կանխել դու և միայն դու։ Մի մտի արյան տակ, նզովյալ կլինես և դու և քո ընտանիքի անդամները։
Ենթականերիդ սպանդի մի ենթարկի, եթե մի փոքր խոհեմություն ունես, եթե բանականությունը քեզ վերջնականապես չի լքել, ապա մի կատարի ստահակի անօրինական հրամանները և ԳՇ պետի նման ցուցաբերի սպային վաել վարքագիծ ու միացիր ժողովրդին։
Եթե ոչ, ապա մեղքը քո վիզը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան