Քաղաքացիները՝ Փաշինյանին. Դու քաղցկեղ ես Մայր Հայաստանի մարմնին, որը կհեռացվի ամեն կերպ
Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Սարգսյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում.
«Ես սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի:
Մնացածը՝ ինչպես նախօրեին պայմանավորվեցինք Հանրապետության հրապարակում»։
Բազմաթիվ քաղաքացիներ քննադատել են Փաշինյանի այս հայտարարությունը։ Մeկնաբանություններից մի քանիսը ներկայացնում ենք առանց փոփոխության.
«Դուք էդպես էլ լրագրող մնացեք պարոն Փաշինյան, ոչ վարչապետի պաշտոնը , ոչ էլ երկրի գլխավոր հրամանատարի պաշտոնը երբեք էլ ձերը չէր։
Դուք շարքային լրագրող եք՝ հոգով, սրտով ու մարմնով»։
«Հազարավոր Հայաստանի քաղաքացիներ, ոչինչ չեն պայմանավորվել ձեզ հետ, նաեւ հակառակ կողմի հետ ,ուստի ցանկացած որոշում պետք է բխի բոլոր կողմերի, այսինքն Հայաստանի քաղաքացիների շահերից, մեկ անգամ վեր կանգնեք ձեր նեղ շահերից եւ իսկապես ծառայեք հայրենիքին եւ հայ ազգին»։
«Ինչի որովհետև դա ձեր քմահաճույքն է, պետք չի ժողովրդին հանել իրար դեմ, Օնիկ Գասպարյանի ուսադիրները դուք չեք նվիրել, Նա վաստակել է իր անցած ծանր, դժվարին և անբասիր զինվորական ծառայության շնորհիվ»։
«Օնիկ Գասպարյանին՝ քննադատելուց և փնովելուց առաջ, խորհուրդ կտամ ուսումնասիրեք հրամանատարի անցած մարտական ու ռազմական ուղղին ու կենսագրությունը, էդ ժամանակ,որոշեք թե արդյոք նման մարդուն պաշտոնանկ անելը խելամիտ քայլ ա, եթե արժան չէր, ինչու՞ նշանակվեց հենց Նիկոլ Փաշինյանի կողմից»։
«Գնա էլի, ախպոր պես»։
«Դիվահար վիժվածք; Այդ աթոռին ոչ ոք այլևս չի նստի, որին սոսնձվել ես թեկուզ Հայրենիքը կործանելու գնով: Այն այդպես քամակիդ էլ կտանեն զնդան քեզ տականք...»։
«Անհրաժեշտ է ժամանակավոր կառավարություն, արտահերթ ընտրություններ, որ ժողովուրդը հանդարտվի ու ընտրի իր նախընտրած վարչապետին .... ավելորդ ցնցումներ չլինելու համար ։ Իսկ այդ դեպքում նախկինները հետ չեն գա, նրանց կընտրեն իրենց տան անդամները միայն...»։
«Բոլորին հեռացրեք, դե դուք անթերի եք։ Բոլորը մեղավոր են Դուք չէ։ Ոնց որ կայանալու մեծ խնդիր ունեք։ Ձեր նպատակը «ձեր ուժն ու հնարավորությունները» ցույց տալնա։ Ժողովրդին իրար խառնելու մեծ վարպետ եք եղել ՄԻՇՏ!!!!»։
«Չեք մտածում, որ մի քայլ էլ դուք պետք է անեք իրավիճակի հանգուցալուծման համար? Հերիք չի ամեն մեկդ ձեզ եսիմում տեղ դնեք? Հավաքեք ձեզ մի հատ։ Երկիրը ժամանակ չունի նստի ձեր ռազբորկաները նայի»։
«Պարոն Փաշինյան, ավելի խոհեմ եղեք, երկիրը ծայրահեղ ճգնաժամային իրավիճակում է, հարկավոր չէ մարդկանց հրապարակ հանել, խորհրդակցեք խելացի մարդկանց հետ, միգուցե եւ փոխզիջումների պետք է գնալ, գործեք ի նպաստ ազգի եւ ժողովրդի»։
«Դուք հոգեկան խնդիրներ ունեք, ձեզ բուժում է պետք»։
«Ո՜նց ա երևում, որ դառը մանկություն ա ունեցել»։
«Դու քաղցկեղ ես Մայր Հայաստանի մարմնին, որը կհեռացվի ամեն կերպ: Ազգ, Բանակ, Հաղթանակ!»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան