Գեղամ Մանուկյանը՝ Արա Սաղաթելյանի կալանավորման մասին. Ո՞վ կարող է կալանավորել թուրքի թշնամուն
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Բաղրամյան պողոտայում հանրահավաքը վարող դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ այս օրերը հիշատակի ու հիշատակելի օրեր են։
«Այսօր 1988 թվականին տեղի ունեցած Սումգայիթյան կոտորածի տարելիցն է։ 88-ի հենց այս օրն առաջին անգամ Ադրբեջանը ցույց տվեց իր դեմքը։ Երեկ նշանակալի օր էր։ 1992 թվականին փետրվարի 26-ին սկսվեց Ստեփանակերտը Ասկերանի շրջանի հետ կապող հիմնական թուրքական սեպի վերացման ու ազատագրման գործողությունը։ Փետրվարի 26-27-ին ազատագրվեց Խոջալուն՝ դառնալով Արցախի ամբողջ տարածքի բնակավայրերի ազատագրման կարևորագույն գրավականներից մեկը։ Խոջալուի ազատագրումով էր, որ Շուշիի ազատագրումն ավելի ապահով դարձավ»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Նա ցավ հայտնեց, որ այսօրվա իշխանությունն ունակ չէ նման պատմական օրեր հիշելուն, ընդգծեց՝ անցած տարիներին Հայաստանում ձևավորվել էր մի թիմ, որ կարողանում էր Ադրբեջանին ակտիվորեն դիմագրավել։
«Ադրբեջանցի պաշտոնյաների թշնամիներն էին նրանք՝ ադրբեջանգետներ, մարդիկ, ովքեր արտաքին աշխարհում սպառվում էին՝ ադրբեջանցիներին հերքելով։ Նրանցից մեկը՝ Արիկ Սաղաթելյանը հիմա նստած է բանտում։ Մյուսը՝ Կարեն Բեքարյանը մեկ օր անցկացրեց անազատության մեջ, դատարանը թույլ չտվեց կալանքը։ Անժելա Էլիբեգովան բերման ենթարկվեց ԱԱԾ։ Գոհար Մելոյանը բերման ենթարկվեց ԱԱԾ։ Կարո՞ղ է հայի իշխանությունը ադրբեջանցիների աչքի գրողը դարձած այդ մասնագետներին կալանավորի։ Ո՞վ կարող է կալանավորել թուրքի թշնամուն։ Միայն թուրքը։ Եվ դրա համար ենք ասում՝ առանց թուրքի Հայաստան»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ազատություն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին»
- Սաղաթելյանի գործը ֆեյքերի հետ այնքան կապ ունի, ինչքան Փաշինյանի հարցազրույցը «Իսկանդերի» հետ. Իսկանդարյան
- Արա Սաղաթելյանին անազատության մեջ պահելը հնարավոր է Ադրբեջանի պատվերն է. Նարեկ Մալյան
- Strana. Հայաստանում ձերբակալվել է հայտնի մեդիա-մենեջեր Արա Սաղաթելյանը․ նրա համախոհները խոսում են սարքված գործի մասին
- Արա Սաղաթելյանի հետ տեսակցություններն արգելելու վերաբերյալ քննիչի որոշումը կբողոքարկվի. Պաշտպան
- Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ. Գևորգ Գորգիսյան
- ՄԻՊ-ն Արա Սաղաթելյանի գործով գրություն է հասցեագրել քրեական հետապնդման մարմնին
- Հակաադրբեջանական քարոզչության ոլորտի մասնագետներն ԱԱԾ-ին հիշեցրին՝ ով է Արա Սաղաթելյանը
- Արմեն Մինասյան. Արա Սաղաթելյանն Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը հաղթած մարդ է
- Որոշել ենք օգնել ԱԱԾ-ին և Արա Սաղաթելյանի գործով իրեղեն «ապացույցներ» ենք բերել. Էլիբեգովա
- Քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանի փաստաբանները դիմել են ՄԻՊ-ին. «Փաստինֆո»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին