Դիլիջանի քաղաքապետի ժ/պ-ն «արու» է
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանին նշանակելուց հետո համացանցում տարածվել է վերջինի անձնական թերթիկը։
Սոցցանցի օգտատերերը նկատել են, որ անձնական թերթիկում Դավիթ Սարգսյանի սեռի դիմաց նշված է արու։
Նշենք, որ արու և էգ ձևերն օգտագործվում են կենդանիների համար, մարդկանց դեպքում սեռը նշվում է արական և իգական։
Հաջորդ կետը, որը գրավել է մարդկանց ուշադրությունը, Դավիթ Սարգսյանի՝ բարձրագույն կրթություն չունենալն է։ Ըստ տարածված լուրերի, նա որպես հաշվապահ է աշխատել Դիլիջանի բենզալցակայաններից մեկում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան