Գեղամ Մանուկյան. Զուգահեռ հանրահավաքներ ենք անելու Երևանից մինչև Սյունյաց աշխարհ
Բաղրամյան պողոտայում ժամը 15։00-ին նախատեսված հանրահավաքը դեռ չի մեկնարկել։ Շարժման ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ հաշվի առնելով, որ մարդիկ շարունակում են գալ, տոսը րոպե դեռ կսպասեն։
Այսօր հանրահավաքի ելույթ ունեցողները կխոսեն շրջելով, որպեսզի նրանց ձայնը լսելի լինի Փաշինյանի հրաժարականի պահանջով ոտքի կանգնած բոլոր քաղաքացիներին։
«Իմիջիայլոց, ճիշտ այս պահին Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում ևս մեր հայրենակիցները հավաքվում են, կարելի է ասել զուգահեռ հանրահավաք ենք անելու Երևանից մինչև Սյունյաց աշխարհ»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Հիշեցնենք, որ րոպեներ առաջ Հայրենիքի փրկության շարժումն ահազանգել է.
«Իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում և շահարկելով գերիների ու անհետ կորածների խնդիրը, նրանց ծնողների զգացմունքները՝ որոշ խմբերի ուղղորդել դեպի Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքված քաղաքացիների մոտ:
Կոչ ենք անում քաղաքացիներին չտրվել սադրանքներին, իսկ ոստիկանությունից պահանջում ենք վերահսկել իրավիճակը և թույլ չտալ, որ տեղի ունենան անցանկալի միջադեպեր ու հետևանքներ:
Հակառակ դեպքում այդ հետևանքների պատասխանատուն իշխանությունն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան