Սաղաթելյանի գործը ֆեյքերի հետ այնքան կապ ունի, ինչքան Փաշինյանի հարցազրույցը «Իսկանդերի» հետ. Իսկանդարյան
«Արա Սաղաթելյանի ձերբակալությունը նման է պանդորայի արկղի բացմանը»,- «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետը շատ վտանգավոր է համարում քաղաքական պատճառներով ձերբակալությունները, քանի որ դրանից հետո իշխանության մեջ գտնվողները պարտադրված են կառչել իշխանությունից:
Ալեքսանդր Իսկանդարյանը բացատրեց, որ քաղբանտարկյալների առկայությունը իշխանավորներին ստիպում են գիտակցել, որ իշխանությունից զրկվելու դեպքում իրենք կարող են կորցնել և՛ ունեցվածքը, և՛ ազատությունը, հետևաբար՝ չեն ցանկանա ինքնակամ հեռանալ:
Նա համոզված է, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը քաղաքական է:
«Տասնյակ հազարավոր ֆեյքերի և հարյուրավոր VPN օգտագործողների մեջ պնդել, որ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը պատահական է, դա կնշանակի վիրավորել իմ ինտելեկտը, ձերբակալությունը միանշանակ քաղաքական է»,- հայտարարեց Իսկանդարյանը:
Նա նկատեց, որ այդ ձերբակալությունն ընդհանրական բնույթ ունի, և, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, մինչև 2018 թվականը քաղաքական պայքարում իրավական մեթոդներ չի կիրառվել, իսկ գործող իշխանություններն այդ ավանդույթը խախտեցին:
Ըստ քաղաքագետի, երբ քննիչները 10 տարի ոչ մի բան չեն անում և հանկարծ հիշում են քրեական գործի մասին, ապա դրանք պատահական չեն:
«Արա Սաղաթելյանի գործը ֆեյքերի հետ այնքան կապ ունի, ինչքան Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ «Իսկանդերի» հետ»,- հայտարարեց Ալեքսնադր Իսկանդարյանը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովն էլ հայտնեց՝ չի ցանկանա, որ Հայաստանում գործի «Թող մարդ լինի, իսկ հոդվածը կգտնենք» ռուսական հայտնի թևաավոր խոսքի սկզբունքը:
Նա հայտարարեց՝ նաև չէր ուզի, որ ընտրողական արդարադատությունը Հայաստանում վերածվեր ընտորղական անարդարադատության, իսկ քաղաքական դաշտում պետք է պահվի «պատիվ» հասկացությունը, որը բնորոշ է անդրկովկասյան երկրին:
«Մարդկանց մոտ կարող է ստեղծվել տպավորություն, որ Հայաստանում թիրախավորվում է հակաահաբեկչական, հակաադրբեջանական տեղեկատվական ճակատը, երբ դեռ պատերազմական իրավիճակ է»,- մեկնաբանելով Արա Սաղաթելյանի կալանավորման փաստը՝ հայտարարեց Ալեքսանդր Մարկարովը և հավելեց, որ Սաղաթելյանին ճանաչում է դպրոցական տարիներից, նա մեծ աշխատանք է իրականացրել հակաադրբեջանական քարոզչության ոլորտում, որը եղել է հաջող և տեսանելի:
Հարակից հրապարակումներ`
- Արա Սաղաթելյանին անազատության մեջ պահելը հնարավոր է Ադրբեջանի պատվերն է. Նարեկ Մալյան
- Strana. Հայաստանում ձերբակալվել է հայտնի մեդիա-մենեջեր Արա Սաղաթելյանը․ նրա համախոհները խոսում են սարքված գործի մասին
- Նույնիսկ փորձ չի արվում «սվաղել» այն փաստը, որ այսօր ՀՀ իշխանության ղեկին Թուրքիայի կողմից փայփայվող մեկն է. Սաղաթելյան
- Արա Սաղաթելյանի հետ տեսակցություններն արգելելու վերաբերյալ քննիչի որոշումը կբողոքարկվի. Պաշտպան