Հայաստանը կը գտնուի անդունդի եզրին. Արամ Ա կաթողիկոս
«Հայաստանը կը գտնուի անդունդի եզրին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
«Երկրէն ներս տիրող քաոսային վիճակը հետզհետէ կը խորանայ։ Քաոսը աղբիւր է աննախատեսելի հետեւանքներու։ Զգո՜յշ...։ Հայրենիքի փրկութիւնը կը պահանջէ զիջում բոլորին կողմէ, ինչպէս նաեւ փոխադարձ հասկացողութիւն ու վստահութիւն։ Այս գիտակցութեամբ հարկ է գործել, կրնայ վաղը ո՜ւշ ըլլալ...»,-գրել է Արամ Ա-ն։
Հիշեցնենք, որ Բանակի ղեկավարությունը հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ և պետք է հրաժարական տան։
Դրան հաջորդեց Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին