Զոհրաբյանը՝ իմքայլականներին. Հեռացեք հողատուից, ձեզանից շատերը կարող են իսկապես շենացնել Նիկոլի կողմից քանդված Արցախն ու Հայաստանը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, որ երկար տարիներ աշխատել է Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակ» թերթում որպես լրագրող՝ Բաղրամյան պողոտայում Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին հայտարարեց.
«Նիկոլ, դու հեռանալու ես, որքան էլ համառ լինես»։
Նա աբսուրդ է որակում, որ Հայաստանի թշնամի երկրի՝ Թուրքիայի նախագահը, ԱԳ նախարարը, նախագահի խոսնակը մեկ օրում երեք անգամ միջամտել են Հայաստանի ներքին գործերին՝ ասելով, թե այն, ինչ կատարվում է Հայաստանում, անթույլատրելի է։
«Սա ռազմական հեղաշրջում չէ, սա մտքի, բանակության, սիրո հեղափոխություն է, որը հաղթելու է։ Հաղթելու է, Նիկոլ, քո թշնամանքին, քո ատելությանը, հային հայի դեմ հանելու քո հիվանդագին մոլուցքին։ Եվ պատահական չէ, որ Հանրապետության հրապարակում ներքին կոդերով փորձում էիր մարդկանց ուղղորդել Ազատության հրապարակ՝ ասելով, թշնամիններն այնտեղ են։ Հայաստանում թշնամի չկա։ Հայաստանի ու Արցախի միակ թշնամին, Նիկոլ, դու ես։ Հեռանալու ես»,- հայտարարեց Նաիրիա Զոհրաբյանը։
Իր ելույթում ասաց՝ մի վերջին անգամ դիմում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին.
«Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու, նա այլընտրանք չունի, նա հեռանալու է։ Պարզապես դուք ապրելքու եք այս երկրում, ձեզանից շատերը կարող են իսկապես շենացնել Նիկոլի կողմից քանդված Արցախն ու Հայաստանը։ Հեռացեք հողատուից։ Արդյո՞ք դավաճանին դավաճանելը դավաճանությո՞ւն է։ Վստահաբար՝ ոչ։ Հեռացեք, որ շենացնենք մեր երկիրը։ Այստեղ կա մի բան, եթե մնում է Նիկոլ Փաշինյանը, ապա մենք փակում ենք մեր պետականության վերջին էջը։
Եվ ուրեմն, Նիկոլ, դու հեռանալու ես։ Ինչքան էլ լինես համառ, քինախնդիր, դեմագոգիայի, պոպուլիստի հանճար։ Գիտե՞ք, ինձ համար զարհուրելի է, երբ իրեն ազատական համարող լրագրողը, որի ամեն երկրորդ բառը ժոովուրդ ու ժողովրդի իշխանությունն է, երթի ժամանակ իրեն դավաճան ասող հային ասում է՝ քո հետևեից կգան։ Հասկանո՞ւմ եք։ Նիկոլ, քո հետևից են գալու»,- հայտարարեց Նաիրիա Զոհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Բաղրամյանից կոչ ոստիկանապետին. «Պետականությունը վեր դասիր այս շիզոֆրենիկից»
- Վազգեն Մանուկյան. Արմեն Սարգսյանի կողմից մի լուծում կա
- Գեղամ Մանուկյան. Զուգահեռ հանրահավաքներ ենք անելու Երևանից մինչև Սյունյաց աշխարհ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան