Քաղաքացիները՝ Լենա Նազարյանին. ՀՀ-ի միակ ճգնաժամը միայն դուք եք Ձեր քայլող թափառախմբով
Երեկ ՔՊ-ական Լենա Նազարյանը, ով զբաղեցնում է ԱԺ փոխնախագահի աթոռը, ֆեյսբուքյան էջում հրապարակել էր իր հարցազրույցը։ Լենա Նազարյանի հայտարարությունները, մեղմ ասած, զայրացրել է քաղաքացիներին։
Ներկայացնում ենք հարցազրույցի ներքո քաղաքացիների մեկնաբանությունները.
«Ազատեք ասպարեզը, տիկին Նազարյան: Ձեր խայտառակ կառավարման վերջի ժամանակն արդեն եկել է, ազատեք»։
«Կողմնորոշվեք։ Մի քանի օր առաջ հայտարարեցիք, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա։ Բա՞, որ չկա ինչ ե՞ք հիմա նորից բերում այդ հարցը հանրային տիրույթ։ Хорошая болезнь склероза- ничего не болит, зато каждый день новости»։
«Քայլ արեք, մերժեք ինքներդ ձեզ»։
«Մենք առաջարկում ենք հրաժարական տվեք։ Ձեր հովվի ամեն մի խոսքը սուտ ու փուչ ա։ Միջազգային մակարդակի ա հասել իրա սուտը։ Մի հատ ընտրությունը ի՞նչ ա որ չկեղծի։ Նրանից և ձեզանից սպասելի է ցանկացած ստորություն։ Հեռացե՛՛՛ք։ #առանց_թուրքի_Հայաստան»։
«Ազատեք պետությունը ձեր կործանիչ ներկայությունից»։
«Լենա ջան,լացելու նշան եմ դրել...որ չծիծաղեմ...
Կարող եք մեկ փաստ բերել,որն էլ կարդարացնի ձեր իշխանությանը...
Հասկանում եք,էս պատերազմը վարի տվեց, անգամ ձեր էն վիրտուալ լավ գործերը...դե թոշակն ու բարձր աշխատավարձը հեչ դարձավ ...բանակի մայկա տռուսիկն էլ պարզվումա էզքան էլ հզոր զենք չէր.. Մեկ փաստ...Լենա...բերեք մեկ փաստ,որ դուք պետք է մնաք իշխանություն...
Վերջում էլ նշեմ...Բոլոր իշխանությունների մեջ...Լենա...միայն ձեր իշխանություննա,որ կախված էր տարբեր ծայրերից...իսկ պատերազմից հետո եվս երկու ծայրերով ավելացավ ձեր կախյալությունը։
Երեք տարվա մեջ,սեփական նախաձեռնությամբ ոչ մի օրենքի նախագիծ չմտցրեցիք ԱԺ։
Մի փաստ Լենա ջան,ավել չեմ ուզում...»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու