«Արդարություն». Եթե նույնիսկ Վիտալի Բալասանյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ, ապա միայն նրան զորակցելու համար
Արցախի «Արդարություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Երբ, դեռևս 2018թվականին, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ահազանգում էր, որ Հայաստանում իշխանության են եկել ազգադավ ուժեր և անհրաժեշտ է պայքարել՝ բոլորը կարծես թերհավատությամբ էին նայում գեներալի խոսքերին:
Սակայն ազգադավ ուժերը շատ լավ հասկանալով թե ինչի մասին է ահազանգում Վ. Բալասանյանը, փորձում էին ամեն կերպ մեկուսացնել նրան: Պատահական չէ, որ այդ օրերին, անօրեն հեռացրին նրան Արցախի Հանրապետության ԱԽ քարտուղարի պաշտոնից:
2020թվականի 44 օրյա պատերազմը, ցավոք, հաստատեց գեներալի խոսքերը և մտահոգությունները:
Այսօր ազգադավ Նիկոլ Փաշինյանը դեռևս իշխանության ղեկին է և բնական է, շարունակում է պայքարել առաջինն իր ազգադավ ծրագիրը բացահայտող հերոս գեներալի դեմ:
Երեկ ինչ որ լրատվականում տեղեկություն է տարածվել, թե իբր, Վ. Բալասանյանը նույնպես լծվել է ՀՀ ՊՆ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու» ազգակործան գործընթացին: Նույն կենտրոնի նույն ձեռագիրը:
Սակայն շատ լավ ճանաչելով Վ. Բալասանյանին, կարող ենք փաստել, որ 90-ականներին հաղթանակ տարած գեներալը, որը 2016թվականի ապրիլին վերահաստատեց իր փառահեղ ռազմաքաղաքական գործիչ լինելու հանգամանքը՝ չէր կարող Օնիկ Գասպարյանին «հետ համոզելու» ազգակործան գործընթացին մասնակցել:
Իսկ, եթե նույնիսկ հանդիպել է Գասպարյանի հետ, ապա միայն նրան զորակցելու և հայտնելու, որ և՛ ինքը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին»։
Երբ, դեռևս 2018թվականին, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը ահազանգում էր, որ Հայաստանում իշխանության են եկել...
Опубликовано Արցախի Արդարություն Կուսակցություն Суббота, 27 февраля 2021 г.
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան