Շվեյցարիայում 16 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո
Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո 16 մարդ մահացել է: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է այդ երկրի դեղերի շուկայի վերահսկողության մարմինը՝ Swissmedic-ը:
Կարգավորող մարմինը դիտարկել է պատվաստումներից հետո արձանագրված կողմնակի ազդեցության 364 հաղորդում: Դրանցից 199-ը կապված են Pfizer-ի և 154-ը` Moderna պատվաստանյութերի հետ: Արձանագրվել է 95 լուրջ ռեակցիա, այդ թվում 4 անաֆիլակտիկ ցնցման և 16 մահվան դեպք:
«16 դեպքերով պատվաստումից հետո մարդիկ մահացել են տարբեր ժամանակահատվածում: Նրանց միջին տարիքը 86 տարեկան է եղել, և նրանց մեծ մասն ունեցել են լուրջ հիվանդություններ»,- ասված է հայտարարության մեջ:
Ըստ Swissmedic-ի, այդ դեպքերի վերլուծությունների արդյունքում չի ապացույցվել, որ պատվաստումներն են եղել մահերի պատճառը:
Շվեյցարիայում COVID-19- ի դեմ զանգվածային պատվաստումները սկսվել են անցյալ տարվա վերջին: Իշխանությունները հաստատել են երկու դեղամիջոցներ՝ Pfizer/ BioNTech-ի և Moderna-ի պատվաստանյութերը: Անցյալ շաբաթ հաղորդվել է, որ ավելի քան կես միլիոն մարդ արդեն պատվաստվել է:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին