UWC Dilijan College-ի նախագիծն արժանացել է «FIABCI Prix d’Excellence»-ի մրցանակի
UWC Dilijan College –ի նախագիծը ևս մեկ մրցանակի է արժանացել՝ հաղթող ճանաչվելով դեվելոփերական նախագծերի «FIABCI Prix d’Excellence» միջազգային մրցույթի ռուսաստանյան փուլում՝ «Հանրային սեկտոր» անվանակարգում: Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված է եղել ոլորտը ներկայացնող ավելի քան 40 փորձագետ, որոնք 67 նախագիծ են գնահատել: Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամից:
«Հանրային սեկտոր» անվանակարգում գնահատվել են հանրային նշանակության կառույցներ՝ օդանավակայաններ, կրթական, առողջապահական հաստատություններ, մարզադաշտեր և այլն: Այս հաղթանակը, ըստ փորձագետների, հաստատում է զարգացած ենթակառուցվածքներով կրթական համալիրների կառուցման կարևորությունը, որոնք անհրաժեշտ պայմաններ են ստեղծում երեխաների ուսումնառության համար:
UWC Dilijan College-ի նախագծի՝ ռուսաստանյան փուլում հաղթանակը հնարավորություն է ընձեռում մասնակցել FIABCI Prix d’Exellence Awards միջազգային մրցույթին, որի հաղթողների մասին կհայտարարվի 2016 թվականի մայիսին, Պանամայում:
2015թվականին UWC Dilijan College-ի շենքը միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների է արժանացել՝ դառնալով «International Property Awards -2015» մրցույթի դափնեկիր՝ «Public Services Development» անվանակարգում (եվրոպական տարածաշրջանում) և IGRA «Green Roof Leadership Awards-2015»-ի դափնեկիր՝ «Trendsetting Architecture» անվանակարգում: Այն նաև ԱՊՀ տարածքում միակ կրթական հաստատությունն է, որն արժանացել է BREEAM-ի հավաստագրի՝ էկոլոգիական շինարարության համար:
UWC Dilijan College-ի շենքի նախագծի պատվիրատուն «Քեմփ Վենչուրս» ՓԲ ընկերությունն է (Հայաստան), գլխավոր ճարտարապետը՝ «Tim Flynn Architects» -ը (Մեծ Բրիտանիա), գլխավոր կապալառուն և գլխավոր նախագծողը՝ «RD Group» հոլդինգը (Ռուսաստան): Շենքը կառուցելիս ժամանակակից տեխնոլոգիաներ և նյութեր են կիրառվել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին