Մենք պատրաստ ենք նպաստել երկաթուղային տրանսպորտի ոլորտի ծրագրերի իրականացմանը. Գ. Բեգլարյան
«Հուսով եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ կգրանցենք նոր հաջողություններ։ Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ և նպաստել երկաթուղային տրանսպորտի ոլորտի ծրագրերի իրականացմանը»,- նշել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ ընդունելով հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նորանշանակ նախագահ Օլեգ Բելոզյորովին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Գագիկ Բեգլարյանը հույս է հայտնել, որ նորանշանակ նախագահի գործունեությամբ կշարունակվի հայ-ռուսական
գործընկերային փոխշահավետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության տրանսպորտային համակարգի: Այս մասին հայտնում են տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Պատվիրակության կազմում են եղել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նորանշանակ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն, ընկերության նախկին գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը, «Ռուսական երկաթուղիներ» և «Հարավկովկասյան երկաթուղի»
ընկերությունների ներկայացուցիչներ:
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի նորանշանակ նախագահը կարևորել է Հայաստանի և Ռուսաստանի միջև եղած բարեկամական և գործընկերային կապերը՝ նկատելով, որ Հայաստանում երկաթուղային տրանսպորտի ոլորտն արդեն ունի մի շարք դրական տեղաշարժեր, ինչն ուրախացնող և ոգևորող է.«Ցանկանում եմ կարևորել այն արդյունքները, որոնք մինչև այս պահը գրանցվել են Հայաստանի երկաթուղային ցանցի շահագործման ոլորտում: Քարշակների, շոգեքարշերի նորոգման համար Հայաստանում արդեն կան անհրաժեշտ պայմաններ: Ես տեսնում եմ բոլոր այն նախապայմանները, որոնք անհրաժեշտ են լավ հեռանկար ունենալու համար: Իհարկե, կան նաև խնդիրներ, որոնց մենք անպայման
կանդրադառնանք և համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք հաղթահարել դրանք: Ես վստահ եմ, որ առաջիկայում մեզ սպասվում է համատեղ արդյունավետ աշխատանք»,- ասել է Օլեգ Բելոզյորովը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել առաջիկա ծրագրերի, երկաթուղային տրանսպորտի ոլորտում նախատեսվող ներդրումների և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին