Mediaport. Արմեն Սարգսյանն ապշած դուրս է եկել ԳՇ-ից
Թելեգրամի Mediaport ալիքը մանրամասներ է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանի ԶՈւ գլխավոր շտաբում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ։
«Գեներալիտետն ու ԳՇ պետը նախագահին հարյուրավոր փաստեր են ներկացրել պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանի անտրամաբանական ու դավաճանական հրահանգների վերաբերյալ՝ հայտարարելով, որ իրենց որոշումը չեն փոխելու, նա պետք է հեռանա
Mediaport-ի տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը բառացիորեն ապշած դուրս է եկել ԳՇ-ից:
Այս պահին Նիկոլ Փաշինյանը գաղտնի այցով ՀՀ նախագահի մոտ է, փորձում է համոզել, որ նա ստորագրի Օնիկ Գասպարյանի ազատման հրամանը:
Հանդիպման ավարտին կներկայացնենք մանրամասները»,- գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, երեկ ՀՀ նախագահի աշխատակազմը տեղեկացրել էր, որ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Մինչ այդ նա առանձին-առանձին հանդիպել էր խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, Արարատ Միրզոյանի, Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Արծվիկ Մինասյանի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ՝ նախագահն անպայման ականջալուր կլինի զինվորականների հայտարարությանը. Վանեցյան
- Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ
- Այսօրվա հանրահավաքում կներկայացվեն Արմեն Սարգսյանի հետ հանդիպման արդյունքները
- ժամը 15:40-ին նախագահ Արմեն Սարգսյանը կընդունի ընդդիմության պատվիրակությանը