«Բարսելոնայի» գլխավոր մարզիչն արյունահոսության պատճառով դադարեցրել է ասուլիսը
«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն առողջական խնդիրների պատճառով ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել սպանական պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Սևիլիա»-ի հետ խաղից առաջ կազմակերպված ասուլիսը: Ըստ Daily Mail-ի՝ միջոցառման ժամանակ 57-ամյա մասնագետի քթից արյուն է հոսել:
Սկզբում կապտանռնագույնների մարզիչը մամուլի ասուլիսին զուգահեռ փորձել է ինքնուրույն դադարեցնել արյունահոսությունը, բայց նրան չի հաջողվել և Կումանը ստիպված ընդհատել է խոսքը, հայտնում է «Գազետա ռու»-ն:
Հոլանդացի մարզչի մոտ սա առաջին անգամը չէ: Բարսելոնայում Կումանի քթից արյունահոսությունը կապում են մասնագետի ընդունած դեղորայքի կողմնակի ազդեցության հետ: Նա անցյալ տարի սրտի կաթվածից հետո ենթարկվել էր վիրահատության:
«Սևիլիա»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա փետրվարի 27-ին: Թիմերը հարևան են մրցաշարային աղյուսակում: Կապտանռնագույնները 50 միավորով երրորդ տեղում են, անդալուսցիները երկու միավորով են հետ մնում «Բարսելոնա»-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները