Գեղամ Նազարյան. Ազատություն՝ «Ազատությանը»
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է Ճշմարտություն սերունդների համար նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանի հոդվածը, որը ասված է.
«Երեկ ուշագրավ մի բան կատարվեց. նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հանդեպ մի քանի ցուցարար անհարգալից վեբերմունք էին ցուցաբերել։
Արթուր Վանեցյանը`լինելով նոր սերնդի քաղաքական գործիչ, դատապարտեց միջադեպը, ներողություն խնդրեց այլոց քայլերի համար։ Բայց մինչ նա փորձում էր քաղաքակիրթ ձևով հարթել միջադեպը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն ընդգծված ագրեսիվ տոնով սկսեց արտասանել նախապես իրեն հանձնարարված տեքստը՝ կարծես թե դիմացինը չկա, չի խոսում։ Իսկապես, զավեշտալի էր՝ խորհուրդ կտամ ուշադիր դիտել։
Բայց թեման ավելի խորն է. «Ազատություն» ռադիոկայանը վերջին տարիներին վերածվել է ատելության ռադիոկայանի, որը զբաղված է հասարակության պառակտմամբ և այլ պետությունների շահերի անթաքույց սպասարկմամբ»։
Հոդվածագիրը նաև գրում է.
«Շատ լավ. Արթուր Վանեցյանը որպես կիրթ մարդ միջադեպի համար ներողություն խնդրեց և ճիշտ արեց, բայց ես էլ որպես այս երկրի քաղաքացի, ով երկրի համար տվել է ամենաթանկ գինը, հարց եմ ուզում տալ Հայաստանի քաղաքացիություն ուենցող «Ազատության» լրագրողներին. երբեմն ինքներդ ձեր մեջ մտածո՞ւմ եք, որ վատ բան եք անում, որ ուրիշի խաղն եք խաղում, որ ուրիշ պետության շահն եք առաջ տանում, որ վնասում եք մեր երկրին, որ ձեզ խաբում են՝ դա լրագրություն չէ, դա արևմտյան սոուսով բոլշեվիկյան քարոզ է։ Մտածո՞ւմ եք, որ ձեր ղեկավարները առանց աչք թարթելու ձեզ կհանձնարարեն Ալիևի ու Էրդողանի գիծը տանել ու դուք հավանորեն չեք առարկի...»։
Հոդվածն ամբողջությամբ՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Լրագրողական կազմակերպությունները՝ ԶԼՄ աշխատակիցների հանդեպ կիրառված բռնությունների մասին
- Իրավաբաններ. «Ազատություն ռադիոկայանի լրագրողի և օպերատորի հետ տեղի ունեցածն անընդունելի է»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան