Դու ճաշարանի պովր չես ազատում աշխատանքից, այ տղա, դու ազատում ես ԳՇ ղեկավար. Գևորգ Պետրոսյանը՝ Փաշինյանին
«Ես ընդամենը նրան հորդորեցի, որ որպես երկրի նախագահ չխորացնի հասարակության մեջ ձևավորված այն կարծիքը, որ ինքը վարչապետի կամակատարան է, նրա որոշումների մեխանիկորեն դակողը»,- ԱԺ դիմաց անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ներկայացնելով քիչ առաջ ՀՀ նախագահի հետ պատգամավորների հանդիպման մանրամասները:
Պատգամավորը շեշտեց, որ նախագահին նաև մատնանշել է օրենքի այն դրույթները, որոնք փաստում են Օնիկ Գասպարյանի ազատման անօրինականությունը՝ հիշատակելով ՀՀ Սահմանադրության 57-րդ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածների պահանջները:
Պատգամավորի խոսքով՝ կատարվողը Օնիկ Գասպարյանի հանդեպ անձնական վերաբերմունք չէ, այլ՝ բանակը գլխատելու փորձ:
«Երկրի նախագահը, որպես պետության գլուխ, անվտանգության երաշխավորող, չպետք է տրվի այդ սադրանքին, բարձր գտնվի, հիշի, որ ինքը հետևում է Սահմանադրության պահպանմանը, իսկ դա անորոշ երևույթ չէ, նա շատ լիազորություններ ունի և պետք է հետևի դրանց կատարմանը»,- նկատեց Պետրոսյանը և հավելեց, որ դրանցից մեկը Նիկոլ Փաշինյանի երևակայությունը կանխելու իր իրավական հնարավորություններն են:
Ըստ անկախ պատգամավորի՝ եթե նախագահը ստորագրի միջնորդությունը, ապա դա նշանակում է, որ բանակից պետք է ազատվեն նաև այն սպաները, որոնք ստորագրել են այդ հայտարարության տակ, ինչը նշանակում է բանակի գլխատում:
«Ու՞մ է բերելու ՊՆ, Դանիել Իոննիսյանի՞ն է բերելու, ի՞նչ կադր ունի, որ բանակը ղեկավարի:
Դու ճաշարանի պովր չես ազատում աշխատանքից, այ տղա, դու ազատում ես ԳՇ ղեկավար, որն այս իրավիճակում անթուլատրելի է»,- հայտարարեց պատգամավորը և հավելեց, որ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը նստած է վարչապետի աթոռին՝ պետությանը և բանակին լավ բան չի սպասվում:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյան. Արմեն Սարգսյանի կողմից մի լուծում կա
- «Ժողովուրդ». Նախագահ Սարգսյանը դեռ չի շտապում ստորագրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան