Էլինար Վարդանյան. Արմեն Սարգսյանի կենսագրության ամենակարևոր օրն էր
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանն, արձագանքելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ քիչ առաջ տարածած հայտարարությանը, գրում է.
«Սա իսկապես նախագահ Արմեն Սարգսյանի կենսագրության ամենակարևոր օրն էր։ Նախագահը դրսևորեց բացառիկ հնարավորություն՝ իր հեղինակության շնորհիվ Հայաստանում ձևավորել կայունություն։
Նախագահը շատ կարևոր ձևակերպում արեց. «Ակնհայտ է նաև, որ պատերազմով պայմանավորված՝ զինված ուժերի անձնակազմն այսօր ավելի քան երբևէ բոլորիս աջակցության և ուշադրության կարիքն ունի: Բանակի և անձնակազմի խնդիրների լուծումն առաջնային է և չի կարող որևէ պարագայում անտեսվել:
Ստեղծված իրավիճակն աննախադեպ է, պահանջում է համակարգային և համապարփակ լուծումներ և չի կարող կարգավորվել կադրային հաճախակի փոփոխությունների միջոցով՝ առանց հաշվի առնելու երկրում առկա վիճակը:»։
Սա նախագահի պատմական առաքելությունն էր մեր երկրի համար ստեղծված այս ճգնաժամային իրավիճակում»։
Սա իսկապես նախագահ Արմեն Սարգսյանի կենսագրության ամենակարևոր օրն էր։ Նախագահը դրսևորեց բացառիկ հնարավորություն՝ իր...
Опубликовано Elinar Vardanyan Суббота, 27 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանն առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ հրամանգրի նախագիծը
- Վազգեն Մանուկյան. Արմեն Սարգսյանի կողմից մի լուծում կա
- Գոհար Մելոյան. Հանրապետության նախագահը չունի ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու սահմանադրական լիազորություն
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան