«Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանը առաջին անգամ չէ հակադրվում Փաշինյանին, նրանց հարաբերությունները լարված են շատ վաղուց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի և շտաբի մյուս անդամների հայտարարությունը, որով պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը, շարունակում է լայն քննարկման առարկա լինել: Մինչև հիմա, սակայն, պաշտոնապես հայտնի չէ՝ ինչ պատճառով լարվեցին երբեմնի միմյանց համար վստահելի պաշտոնյաների հարաբերությունները։
Մի բան փաստ է. առաջին անգամ չէ, երբ Օնիկ Գասպարյանը հակադրվում է Նիկոլ Փաշինյանին, նրանց հարաբերությունները լարված են շատ վաղուց: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2020 թվականի նոյեմբերի 26-ին գրել էր, որ Օնիկ Գասպարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԳՇ պետի պաշտոնից, սակայն ե՛ւ կառավարությունից, ե՛ւ ՊՆ գեներալները նրան խնդրել են չհեռանալ, և Գասպարյանը ընդառաջել է։
Երկար քննարկումներից հետո իր մտերիմներին ասել էր, թե չի հեռանա և բանակին միայնակ չի թողնի: Մինչ այդ Օնիկ Գասպարյանը Նիկոլ Փաշինյանին մի քանի առիթներով ասել է, որ վերջինս պետք է հրաժարական տա և գնա, եթե ցանկանում է, որ կայունություն ու զարգացում լինի երկրում, սակայն Փաշինյանը չի լսել նրան։ Չի լսել նաև, երբ Գասպարյանն ասել է, թե «Իսկանդեր»-ի մասին պետք չէ խոսել ընդհանրապես։
Փաշինյանի հայտարարությունը՝ փչացած «Իսկանդերի» մասին, եղավ այն կետը, որը Գասպարյանին և իր գործընկերներին ստիպեց հրապարակավ հայտարարություն տարածել և պահանջել նրա հրաժարականը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին