«Հրապարակ». Նրանց հաջողվեց պառակտել շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Լեգենդար շախմատիստ Լևոն Արոնյանը երեկ մի տխուր տեքստ է գրել՝ պատմելով, թե ինչ փորձությունների միջով է անցել վերջին 3 տարում․ «Մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից... մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը և ցուցաբերած աջակցությունը:
2018 թ. հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, սակայն խոստումը սահմանափակվեց ընդամենը 1 տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց:
Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շանտաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառակտել շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի...»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում