
Նիկոլ Փաշինյանի և նրա հեղափոխության PR-ն ապահովող բլոգերը պրոադրբեջանական քարոզիչ է. Mediaport-ը փաստեր է հրապարակել
Թելեգրամի Mediaport ալիքը հրապարակել է տեսանյութ՝ փաստելով, որ 2018թ-ին Փաշինյանի ու նրա թիմի կողմի բոլոր գործողությունները լուսաբանած բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն իրականում ադրբեջանական քարոզիչ է:
«Նա հանդես է գալիս արդրբեջնամետ քարզով, մեղադրում է հայերին «Խոջալուում ադրբեջանցիներին ցեղասպանելու համար» և ներողություն է խնդրում հայերի փոխարեն:
Սա անհերքելի ապացույց է այն բանի, որ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանազավթման գործընացում ուղղակիորեն ներգրավված են եղել թուրք-ադրբեջանական գործակալներ, որոնք աջակցել են նրա կողմից իշխանության զավթմանը, իսկ Արցախն և Սյունիքի բարձունքները «բանավոր համաձայնությամբ» Ալիևին հանձնելու Փաշինյանի գործողությունները այդ պլանի նպատակ:
Mediaport-ը մեկ տեսանյութում է ամփոփել Ռոմանովի զբոսանքները Նիկոլ Փաշինյանի հետը, ժամանցը ՔՊ գրասենյակում և նրա ադրբեջանամետ հայտարարությունները»,- գրում է աղբյուրը։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան