Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի Պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում և ռուս խաղաղապահների կողմից խնդիրներ կատարելու գոտում առկա իրավիճակը: Լուրը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են առկա իրավիճակը Արցախում և այն տարածքներում, որոնք գտնվում են ռուս խաղաղապահների իրավասության գոտում, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր», - շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:
Մինչ այդ, երկու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել փետրվարի 25-ին: Ըստ հայկական ռազմական գերատեսչության մամուլի ծառայության՝ Շոյգուն և Հարությունյանը քննարկել էին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան