Ոստիկանությունից հերքում են Վահե Ղազարյանի հրաժարականի մասին լուրերը
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրաժարականի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։ Panorama.am-ին փոխանցեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
«ՀՀ ոստիկանության պետը շարունակում է կատարել իր գործառույթները»,- փոխանցեց նա։
Հիշեցնենք, որ Վահե Ղազարյանի հրաժարականի մասին լուրերը տարածվեցին քիչ առաջ, այն բանից հետո, երբ Փաշինյանը գրեց, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետութայն նախագահին։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները՝ Փաշինյանին. Դու քաղցկեղ ես Մայր Հայաստանի մարմնին, որը կհեռացվի ամեն կերպ
- Արմեն Սարգսյանն առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ հրամանգրի նախագիծը
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան