Իրավաբան. Մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդառնա անհնար
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.
«Ինչպես պարզ դարձավ Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը:
Րոպեներ անց Ն․ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ սահմանված կարգով կրկին նախագահին է ուղարկում Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը։
Համադրելով հետ վերադարձնելու վերաբերյալ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունն ու Ն․ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը, պարզ է դառնում, որ
նախագահը հրամանագիրի նախագիծը վերադարձրել է, քանի որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը, իսկ Ն․ Փաշինյանը որևէ նոր հիմնավորում չի ավելացրել վերստին ուղարկելիս:
Սա թույլ է տալիս եզրակացնել, որ նախագահը կօգտվի եռօրյա ժամկետում ՍԴ դիմելու իր սահմանադրական լիազորությունից, ինչը մոտ ապագայում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը կդարձնի անհնար, հաշվի առնելով ՍԴ-ում գործերի քննության օրենքով սահմանված ժամկետները։
Ինչ գործուն քայլերի կդիմի ընդդիմությունն ու ԶՈՒ-ն՝ ցույց կտա ժամանակը»։
Ինչպես պարզ դարձավ Հանրապետության նախագահը, իր սահմանադրական լիազորությունների շրջանակում, առարկություններով վերադարձրել...
Опубликовано Robert Hayrapetyan Суббота, 27 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները՝ Փաշինյանին. Դու քաղցկեղ ես Մայր Հայաստանի մարմնին, որը կհեռացվի ամեն կերպ
- Արմեն Սարգսյանն առարկություններով վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ազատելու վերաբերյալ հրամանգրի նախագիծը
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ