Արցախի հերոս. Միայն հայ ժողովրդի միաբանումը կարող է դիմագրավել նոր սումգայիթյան ոճրագործություններին
ԶՈւ գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը։
1988թ․ փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը ենթարկվեց անմարդկային դաժանությամբ ուղեկցվող զանգվածային սպանությունների և վայրագությունների։ Թշնամի պետության ցեղասպան գործունեությունը 1915 թվականի Մեծ Եղեռնից հետո իր շարունակությունը ունեցավ 20-րդ դարի վերջին, երբ սկիզբ էր դրվել Արցախի ինքնորոշման ու տարածքային ամբողջականության վերականգման գործընթացին։
Սումգայիթյան ոճրագործության կազմակերպիչներն իրենց անփոփոխ ձեռագրին հավատարիմ, անցյալ տարի՝ Արցախյան երկրորդ պատերազմում, հանձն առան նոր հայասպան գործունեություն։ Զոհվեցին խաղաղ բնակիչներ, հայրենապաշտպաններ․․․ Արդյունքում՝ ունեցանք Արցախի մեծ մասի կորուստ, բզկտված ու թուլացած Մայր Հայաստան։
Սիրելի՛ հայրենակիցներ, միայն հայ ժողովրդի միաբանումն ու միասնականությունը կարող է դիմագրավել մեզ սպասվող նոր սումգայիթյան ոճրագործություններին»։
Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը։ 1988թ․...
Опубликовано Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян Суббота, 27 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արշավիր Ղարամյան. Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը մտնում է վերջնական ու հաղթական փուլ
- Ղարամյան. Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին՝ համախմբվել բանակի շուրջ
- Ղարամյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Վատ պարողին ձվերն են խանգարում
- Արշավիր Ղարամյան. Հայտնի քաղաքական գործիչն իր հայտարարությամբ քաղաքացիական պատերազմի նոր փուլի մասին է ազդարարել
- Արշավիր Ղարամյան. Պատերազմը ցույց տվեց, որ նրանցից քչերն էին բառիս բուն իմաստով զորահրամանատար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին