Գեղամ Նազարյան. Վաղը ով գնա-կանգնի այնտեղ՝ աջակցում է այն բայրաքթար արտադրողին, որը սպանեց իմ որդուն, մեր որդիներին
«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հիշատակի և զորակցության հավաքին կոչով դիմեց զոհված զինծառայողների, անհետ կորած զոինծառայողների, բոլոր զինծառայողների ծնողներին։
«Մեր երկրը գտնվում է կարևոր ջրբաժանում։ Այս իրավիճակում մեր երկիրը սիրող յուրաքանչյուր ոք պետք է նպաստի խոր ճգնաժամի, ամոթի ու խայտառաության հաղթահարմանը։ Այս շարքերում առաջինը պետք է լինեն նրանք, որոնց որդիները զոհվեցին՝ ամենաթանկը տալով հայրենիքին։ Առաջին շարքում պետք է լինենք մենք, անհետ կորածների, գերիների, վիրավոր զինծառայողների ծնողները»,- ասաց Գ. Նազարյանը, ում որդին զոհվել է պատերազմի ժամանակ։
Նա ընդգծեց՝ ներքին թուրքը շատ վտանգավոր է, ունի կիսատ թողած գործ՝ էլի ավերել, էլի արյուն թափել ու էլի հանձնվել. «Մենք պետք է լինենք մեր հենակետում, դիրքում, որ մեր տղերքի թափած արյունն իմաստավորվի։ Մեր տղերքը մեզ են նայում, մեզ ուժ են տալիս, պետք է հասկանանք ու գիտացենք, որ գերկարևոր գործ ունենք անելու՝ լինենք պայքարի կիզակետում, շարունակենք մեր տղերքի գործը։
Մենք մեր տղերքին պարտք ունենք տալու ու պետք է տանք»։
Գ. Նազարյանը նշեց, որ իրենց որևէ մեկը չի կարող վախեցնել. «Մի ճիվաղ մեզ սպառում է, թե կկրակենք։ Ո՞ւմ վրա եք կրակելու։ Մեզ վրա՞։ Ձեր պատճառով մեր վրա արդեն կրակել են։ Մենք կորցրել ենք ամենաթանկ։ Մեզ ես վախեցնո՞ւմ»։
«Վաղը ժողովուրդը հավաքվելու է Բաղրամյան պողոտայում, շատ մեծ հանրահավաք է լինելու, և այդ ստահակը, խելագարը, արյունից չհագեցող մոլագարը ասում է վաղը եկեք Հանրապետության հրապարակ։ Մենք այստեղ հավաքվելու ենք մեր բանակին աջակցելու, մեր տղերքի հիշատակը վառ պահելու համար, որ նրանք հասկանան՝ իզուր չեն զոհվել։ Մենք մեր բանակի կողքին ենք լինելու, իսկ Հրապարակում հավաքցածները ո՞ւմ կողքին են կանգնելու, թուրքակա՞ն բանակի։
Վաղը ով գնա կանգնի այնտեղ, նշանակում է՝ աջակցում է այն բայրաքթար արտադրողին, որը սպանեց իմ որդուն, մեր որդիներին։ Դե գնացեք, գիշերը քնեք ու մտածեք՝ կանգնելու եք այդ ճիվաղ Նիկոլի կողքին։ Կոչ եմ անում իմ քայլականներին, մտածեք, ժամանակ ունենք, այդ տականքի, դավաճանի կողքին, որին միայն Էրդողանն է աջակցում, վաղը գնալու եք նրան կողքին կանգնեք»,- Բաղրամյան պողոտայում հայտարարեց Գեղամ Նազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյան. Փաշինյանը որևէ պետականամետ քայլ չի կատարում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար
- Քաղաքացիները՝ Փաշինյանին. Չփորձես նոր Մարտի 1 կազմակերպել, արյան մեջ ես թաթախված
- Արա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա
- Քաղաքացիները՝ Փաշինյանին. Դու քաղցկեղ ես Մայր Հայաստանի մարմնին, որը կհեռացվի ամեն կերպ
- Գեղամ Նազարյան. Ազատություն՝ «Ազատությանը»
- Գեղամ Նազարյան. ԶՈւ գլխավոր շտաբի կոչը մեր լույս տղաների պահանջն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին