Հայրենիքի փրկության շարժում. Մարտի 1-ի հանրահավաքը կկայանա ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում
Հայրենիքի փրկության շարժումը հայտնում է, որ մարտի 1-ի հանրահավաքը կայանալու է ժամը 18։00-ին Բաղրամյան պողոտայում։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Հաշվի առնելով վերջին զարգացումներն ու ստեղծված իրավիճակը՝ Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը որոշում է կայացրել երկուշաբթի օրվա հանրահավաքն անցկացնել ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում։
Այս հանրահավաքին կարևոր է յուրաքանչյուրիդ մասնակցությունը։ Մեր մասնակցությամբ պետք է վերահաստատենք, որ չենք հանդուրժելու մեկ հոգու կողմից պետական բոլոր ինստիտուտների կազմաքանդումը, կանգնելու ենք մեր Բանակի, Հանրապետության նախագահի կողքին և մինչև վերջ պաշտպանելու ենք մեր պետականությունը՝ նույնը պահանջելով նաև մյուս կառույցներից։
Այս իշխանության հեռացումն անխուսափելի է:
Համախմբե՛նք մեր ուժերն ու վճռականորեն հասնենք դավաճանի հեռացանը»,- նշված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա ժողովներ են, որ վաղը՝ մարտի 1-ին, Նիկոլի համար գլխաքանակ ապահովեն. Գեղամ Մանուկյան
- Գեղամ Մանուկյան. Զուգահեռ հանրահավաքներ ենք անելու Երևանից մինչև Սյունյաց աշխարհ
- Հայրենիքի փրկության շարժում. Իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում
- Իմ գնահատականներով, ՀՀ-ում բնակչության 80 տոկոսը դեմ է այս իշխանություններին. Վազգեն Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին