ԱԱԾ-ն հասկանու՞մ է, թե ինչ աղետի է տանում մեզ դավաճանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Դավաճանի իշխանությունը կարող է անտեսել ընդդիմադիր գործիչների բոլոր փաստարկները։ Այդ իշխանությունը կարող է անտեսել տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական բոլոր քննադատությունները։ Նրանք նույնիսկ կարող են անտեսել իրենց դեմ ելած ժողովրդի կարծիքը։ Իրենք գրեթե երեք տարի այդ են արել։ Բայց ինչպես… Ինչպե՞ս է հնարավորել անտեսել Բանակի դիրքորոշումը։
Ինձ թվում է՝ մենք որպես ժողովուրդ, լիարժեք չենք գիտակցում, թե երկրում ինչ է կատարվում։ Այս իրավիճակում Նիկոլը իրեն կարող է թույլ տալ հանրահավաք անել, մարդ բռնել և այլն։ Բայց ախր մենք..
Հասկանու՞մ ենք, որ այս գործընթացի վերջնակետում մենք կա՛մ Բանակ ենք ունենալու, կա՛մ դավաճան վարչապետ։ Երկուսն իրար հետ այլևս մեկտեղելի չեն։
Լավ, եկեք դեռ հանգիստ թողնենք ժողովրդի լայն շրջանակները։ ԱԱԾ-ն հասկանու՞մ է, թե ինչ աղետի է տանում մեզ դավաճանը։ Իսկ Ոստիկանությո՞ւնը։ Վստահ եմ՝ գիտեն։ Բոլորից լավ գիտեն։ Մնում է պարզել, թե ինչու՞ են հանդուրժում այդ ամենը։
P.S. Ի դեպ, տարօրինակ է՝ վաղը հանրահավաք անելու մասին դավաճանի հայտարարությունից արդեն գրեթե մեկ օր է անցել, իսկ Էրդողանն ու Չավուշօղլուն դեռ չեն ողջունել իր այդ նախաձեռնությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Թևանյան. Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է
- Իրավապաշտպան. Սա «ով էր մեղավոր 2008-ի մարտի 1-ի համար» հարցի ուղիղ պատասխանն է
- Նաիրա Զոհրաբյան.Դիմում եմ ոստիկանապետին, ԱԱԾ պետին և գլխավոր դատախազին՝ Մենք հայրենիք ենք կորցնում
- Էդմոն Մարուքյան. Փաշինյանը որևէ պետականամետ քայլ չի կատարում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար
- Քաղաքացիները՝ Փաշինյանին. Չփորձես նոր Մարտի 1 կազմակերպել, արյան մեջ ես թաթախված
- Արա Զոհրաբյան. Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա
- Քաղաքացիները՝ Փաշինյանին. Դու քաղցկեղ ես Մայր Հայաստանի մարմնին, որը կհեռացվի ամեն կերպ
- Հիմա Արցախը Հայաստա՞ն է, Ռուսաստա՞ն, թե՞ Ադրբեջան. Կապանի համայնքապետը՝ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան