Սոֆյա Հովսեփյան. Բանակի դեմ դուրս գալ՝ սեփական ամբիցիաներից ելնելո՞վ
ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա ՀՈվսեփյանը, որ պատերազմից հետո լքել է «Իմ քայլը» խմբակցությունը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ մարտի 1-ին հանրահավաք հրավիրելու կոչին գրել է.
«Պապս սաղ լիներ կասեր . «Արունքը աչքն է առել»: Լրիվ էդ վիճակն է:
Ինչքան կիսատ կայացած ինստիտուտ կա էդ էլ վերջնական ոչնչացրեք: Բանակի դեմ դուրս գալ սեփական ամբիցիաներից ելնելո՞վ:
Էդքան կարող էիք ջանասիրաբար պատերազմի պատրաստվեիք, ոչ թե այսօր ամեն մի զինվորի խնդիրը թողած , ընկեք թղթեր ստորագրելու , մարդ ազատելու հետևից:
Հե՜յ , տարածաշրջանում լարված վիճակ է, գոնե հասկանում եք ինչ եք անում, թե էս մի կտորն էլ վերջնական պետք է կորցնենք ու խաղավեք:
Անիմաստ չինքնահաստատվեք էջումս , չե՞ք հասկանում գոնե լսե՛ք, որ բանակ կազմաքանդելու ճանապարհ է որդեգրված ...»։
Պապս սաղ լիներ կասեր . «Արունքը աչքն է առել »: Լրիվ էդ վիճակն է : Ինչքան կիսատ կայացած ինստիտուտ կա էդ էլ վերջնական...
Опубликовано Սոֆյա Հովսեփյան Суббота, 27 февраля 2021 г.