Մեր թշնամու նպատակը մեկն է՝ ամբողջովին ոչնչացնել հայությունը. Լարիսա Ալավերդյան
ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի՝ «Երազ մի երկիր Հայրենիք» երգի կատարմամբ Բաղրամյան պողոտայում մեկնարկեց Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հիշատակի և զորակցության հավաքը։
ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ Հայրենիքի փրկության շարժումն այսօր հայտարարել է՝ «Մտավորականությունը Հայոց բանակի կողքին. զորակցության և հիշատակումի հավաք»։
Նա նշեց, որ շատ գիտնականներն ու մտավորականներն իրենց բողոքն արտահայտել են 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունից հետո, պահանջել Փաշինյանի հրաժարականը, հայտարարել են՝ Հայոց բանակի կողքին են։
«Հայրենիքը գողացել եք, գոնե հիմա մի պղծեք»,- նշեց նա՝ խոսքը դիմելով իշխանություններին։
Գ.Մանուկյանը հայտնեց, որ այսօր կհնչեն երգեր, որոնք աղոթքն են, հնչել են այս պատերազմի ժամանակ, քանի որ հայրենիքի ու հերոսի մասին են։
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն իր ելութում անդրադարձավ սումգայիթյան ողբերգության 33-րդ տարելիցին։ Նա նշեց, որ Սումգայիթը զգուշացում էր ողջ հայությանը։
«Սումգայիթը շարունակվում է։ Սա է իմ այսօրվա ուղերձը։ Ադրբեջանի կարգախոսը եղել ու մնում է՝ սպանել հայերին, որտեղ որ պատահեն։ Դուք այն, ինչ տեսնում եք, ոչ ջարդեր են, ոչ դեպքեր են, ոչ էլ ուղղակի ողբերգություն են, դա ցեղասպանության շարունակությունն է։
Մեր թշնամու նպատակը մեկն է՝ ամբողջովին ոչնչացնել հայությունը և մոռացության տալ այն հետքը, որ թողել է հայությունը համաշխարհային քաղաքակրթության մեջ»,- ասաց Լ. Ալավերդւանը։
Նա ընդգծեց՝ այսօր հայրենիքը վտանգի մեջ է, ողջունում է Հայոց բանակին, պանծալի ռազմական վերնախավի որոշումը։
«Կողմ եմ՝ անարյուն ամբողջ գործընթացը գնա, ովքեր մեղավոր են այս ամենի մեջ, ինչին այսօր առերեսվել ենք, որպես մարդու իրավունքների առաջին պաշտպան խոստանում եմ՝ չի լինելու դաժան, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք, թեկուզ այս իշխանությունը շուրջ 3 տարի նստեմացրել է ամեն մի մարդու արժանապատություն»,- ասաց Լ.Ալավերդյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շարժում. Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք
- Բաղրամյան պողոտան այս պահին
- Բաղրամյան պողոտայում ծափահարություններով ողջունեցին ՀՀ նախագահի որոշում
- Բաղրամյանից կոչ ոստիկանապետին. «Պետականությունը վեր դասիր այս շիզոֆրենիկից»
- Գեղամ Մանուկյան. Զուգահեռ հանրահավաքներ ենք անելու Երևանից մինչև Սյունյաց աշխարհ
- Հայրենիքի փրկության շարժում. Իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա