Շնորհակալ եմ բանակին, որ այս թեժ օրերին կանգնեց ժողովրդի կողքին. Աննա Մայիլյան
«Ուղղակի չենք կարող չլինել մեր բանակի կողքին, խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր կերտեցին այդ հզոր ինստիտուտը։ Չկա հայրենիք առանց հզոր բանակի»,- Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հիշատակի և զորակցության հավաքին ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը։
Նա ընդգծեց՝ չկա հայրենիք առանց հզոր բանակի։
«Շնորհակալ եմ բանակին, որ այս թեժ օրերին կանգնեց ժողովրդի կողքին, մենք պարատվոր ենք աջակցել ու լինել մեր բանակի կողքին»,- ասաց Աննա Մայիլյանը՝ նշելով, որ այսօր պետք է ազգ, բանակ կարգախոսը։
Բանաստեղծ, թարգմանիչ Վահե Արսենն իր խոսքն ուղղեց այն մարդկանց, ովքեր պատրաստվում են մասնակցել Փաշինյանի հրավիրած վաղվա հանրահավաքին.
«Ինչպե՞ս կարելի է քայլել մի մարդու հետևից, որ Շուշին անվանում է Շուշա, համարում է դժբախ ու դժգույն քաղաք, համարում է ադրբեջանական։
Անհնար է գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի ժամանակ նույն կերպ մտածի, ինչպես թշնամու ղեկավարը, ինչպես կարող է նրանց տեսակետներն այդչափ համընկել։ Ձեզ հարց տվեք՝ ինչպե՞ս կարող է այդպես մտածել»,- ասաց բանաստեղծը։
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Նազարյան. Վաղը ով գնա-կանգնի այնտեղ՝ աջակցում է այն բայրաքթար արտադրողին, որը սպանեց իմ որդուն, մեր որդիներին
- Մեր թշնամու նպատակը մեկն է՝ ամբողջովին ոչնչացնել հայությունը. Լարիսա Ալավերդյան
- Շարժում. Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան