Արմեն Չարչյան. Իշխանությունը երեք տարում ձևավորեց միայն ապազգային գաղափարախոսություն
«Մեր հասարակությունը հիվանդ է, ցավ է ապրում, ցավ է ապրում դեռևս 2018 թվականի մայիսից, այդ ցավը պետք է ամոքել»,- Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հիշատակի և զորակցության հավաքին ասաց բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ, «Իզմիրլյան» կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը։
Նա նշեց, որ բժշկական հանրության գիտակից խումբը չի կարող անհողդողդ մնալ այն ցավին, որ ապրում է մեր հասարակությունը։
«Տեսնում ենք, որ հասարակությունը տառապում է։ Համեմատելով բժշկական տերմինաբանության հետ, ասեմ՝ մեր հասարակությունը տառապում է քաղցկեղով, իսկ քաղցկեղը պետք է կտրել, հեռացնել, դրանից հետո լուրջ աշխատանք կատարել, որպեսզի հասարակությունն առողջանա, իր արժանապատիվ ու բարեկեցիկ տեղը զբաղեցնի աշխարհի ժողովուրդների կողքին։ Մենք այսօր գլխիկոր ենք, սակայն այդ կտրելու գործընթացը շատ դժվար է լինելու»,- նշեց բժիշկը։
Ա. Չարչյանը համոզված է, որ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել բոլոր մարտահրավերները, արհավիրքները, դրա առաջին գրավականն այն է, որ պետք է ունենալ ազգային օրակարգ, փիլիսոփայություն, ազգային գաղափարախոսություն։
«Ներկա իշխանությունը երեք տարում ձևավորեց միայն ապազգային, հակազգային գաղափարախոսություն, հակաազգային փիլիսոփայություն, նրանց բոլոր արարքները, գործերը հանգեցնում են նրան, որ մենք միանշանակ պետք է մերժենք նիկոլզիմը, բոլոր նրանց, ովքեր պատճառ հանդիսացան մեր հուսահատության, գլխիկորության։
Մենք պետք է ապրենք արժանապատիվ, բարեկեցիկ, բարձր գլխով։
Պայքարենք մինչև վերջ մեր ազգի, մեր պետության համար»,- ասաց Ա.Չարչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Շնորհակալ եմ բանակին, որ այս թեժ օրերին կանգնեց ժողովրդի կողքին. Աննա Մայիլյան
- Գեղամ Նազարյան. Վաղը ով գնա-կանգնի այնտեղ՝ աջակցում է այն բայրաքթար արտադրողին, որը սպանեց իմ որդուն, մեր որդիներին
- Մեր թշնամու նպատակը մեկն է՝ ամբողջովին ոչնչացնել հայությունը. Լարիսա Ալավերդյան
- Շարժում. Բաղրամյան պողոտայում տեղի կունենա հիշատակի հավաք