Արշավիր Ղարամյան. Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը մտնում է վերջնական ու հաղթական փուլ
ԶՈւ գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Արցախի հերոս» Արշավիր Ղարամյանը գրում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, օրվա քաղաքական իշխանության ոչ ազգային ու պետականադեմ կառավարման «շնորհիվ» հայ ազգը ապրում է պատմական ժամանակաշրջան, և Արցախի դե ֆակտո կորուստը, ազգային արժեքների ու եկեղեցու դեմ պայքարը բոլորիս կանգնեցրել են անդունդի եզրին։ Եզրագծից այն կողմ Հայաստան պետության վերացումն է հինավուրց պետությունների շարքից։
Հայ ժողովրդի գերակշիռ մասը, Հայոց բանակը դարձել են թշնամու դեմ կռիվ տվող միակ հավաքական ուժը։ Թե բանակի դեմ ինչպիսի արշավ է սկսվել՝ բոլորիս է հայտնի, և չնայած բազմաթիվ հալածանքներին ու զրկանքներին, նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա որոշումը բեկումնային իրավիճակ ստեղծեց՝ հանուն պետության հարատևման պայքարը հաջողությամբ պսակելու համար։ Հայ ժողովուրդը, Հայոց ազգային բանակը՝ որպես «Ազգ-բանակ» կոնցեպտի մասնիկ, իրենց կռիվն են տալիս պետականությանը փրկելու համար։
Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախցինե՛ր, մեր բոլորիս պայքարը հանուն պետության պահպանման գործընթաց է, որը մտնում է վերջնական ու հաղթական փուլ։
Աստված զորավիգ հայ ժողովրդին ու Հայոց բանակին։
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան»։
Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն, օրվա քաղաքական իշխանության ոչ ազգային ու պետականադեմ կառավարման...
Опубликовано Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян Суббота, 27 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Ղարամյան. Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին՝ համախմբվել բանակի շուրջ
- Ղարամյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին. Վատ պարողին ձվերն են խանգարում
- Արշավիր Ղարամյան. Հայտնի քաղաքական գործիչն իր հայտարարությամբ քաղաքացիական պատերազմի նոր փուլի մասին է ազդարարել
- Արշավիր Ղարամյան. Պատերազմը ցույց տվեց, որ նրանցից քչերն էին բառիս բուն իմաստով զորահրամանատար
- Արշավիր Ղարամյան. Ժամանակն է նորից արժևորելու մեր հերոսական անցյալը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան