Արսեն Բաբայան. Արա Սաղաթելյանը պետք է անհապաղ ազատ արձակվի
«Արա Սաղաթելյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի»։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության անդամ, իրավաբան Արսեն Բաբայանը՝ կից հրապարակելով մի լուսանկար։
ԱԱԾ կողմից ֆեյսբուքյան կեղծ օգտատեր Գագիկ Սողոմոնյանի գործով կալանավորված Արա Սաղաթելյանի լուսանկարը՝ ազատ արձակելու պահանջով Բաղրամյան պողոտայում է։
Արա Սաղաթելյանը քաղբանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի
Опубликовано Arsen Babayan Воскресенье, 28 февраля 2021 г.
Նշենք, որ նույն ստենդի հետ լուսանկարվել ու ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» կահքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։
Հիշեցնենք, որ քաղաբանտարկյալ Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով նրա լուսանկարներն իրենց էջերում հրապարակել են իրավաբաններ, քաղաքական-հասարակական գործիչներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ, քաղաքագետներ։
ԱԱԾ-ն Արա Սաղաթելյանին նախ ձերբակալել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել է իբր «Գագիկ Սողոմոնյան» անունով ֆեյսբուքում կեղծ էջ բացելու ու «հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր անելու» մեղադրանքով։ Մինչ Սաղաթելյանն անազատության մեջ է, Գագիկ Սողոմոնյան անունով օգատատիրոջ թե ֆեյսբուքյան էջում, թե թելեգրամի ալիքում ամեն օր մի քանի հրապարակումներ են արվում։
Փաստաբանները պնդում են, որ Արա Սաղաթելյանին կալանավորելու դատարանի որոշումը կայացվել է քաղաքական ճնշման ներքո։ Նրանք հայտարարել են, որ բողոքարկելու են Սաղաթելյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Բեքարյան. Արիկին նստացրել ես, որ ադրբեջանցիների հաչալուն պատասխանող չլինի՞
- Գեղամ Մանուկյանը՝ Արա Սաղաթելյանի կալանավորման մասին. Ո՞վ կարող է կալանավորել թուրքի թշնամուն
- «Ազատություն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին»
- Սաղաթելյանի գործը ֆեյքերի հետ այնքան կապ ունի, ինչքան Փաշինյանի հարցազրույցը «Իսկանդերի» հետ. Իսկանդարյան
- Արա Սաղաթելյանին անազատության մեջ պահելը հնարավոր է Ադրբեջանի պատվերն է. Նարեկ Մալյան
- Strana. Հայաստանում ձերբակալվել է հայտնի մեդիա-մենեջեր Արա Սաղաթելյանը․ նրա համախոհները խոսում են սարքված գործի մասին
- Արա Սաղաթելյանի հետ տեսակցություններն արգելելու վերաբերյալ քննիչի որոշումը կբողոքարկվի. Պաշտպան
- Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ. Գևորգ Գորգիսյան
- Արմեն Մինասյան. Արա Սաղաթելյանն Ադրբեջանի հետ տեղեկատվական պատերազմը հաղթած մարդ է
- Որոշել ենք օգնել ԱԱԾ-ին և Արա Սաղաթելյանի գործով իրեղեն «ապացույցներ» ենք բերել. Էլիբեգովա
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան