Էդմոն Մարուքյան. Փաշինյանը որևէ պետականամետ քայլ չի կատարում ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ամփոփելով երեկ տեղի ունեցած իրադարձությունները, գրում է.
«Այսպիսով, Հանրապետության նախագահը վերադարձրեց վարչապետի առաջարկությունը՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ` հայտարարության մեջ նշելով, որ վարչապետի միջնորդությունն (հրամանագրի նախագիծը) առերևույթ հակասում է Սահմանադրությանը:
Վարչապետը, չգնալով որևէ զիջման, հայտարարեց, որ փաստաթուղթը վերադարձնում է նախագահին և հույս ունի, որ այս անգամ նախագահն այն կստորագրի։
Եվ քանի որ Հանրապետության նախագահն արդեն իսկ հայտարարել է, որ տեսնում է խնդիր` կապված Սահմանադրության հետ, ապա ակնհայտ է, որ նա կօգտագործի Սահմանադրական դատարան դիմելու իր լիազորությունը, որի համար ունի եռօրյա ժամկետ։
Սահմանադրական դարատանը գործը պետք է քննի նախագահի դիմումն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում։
Ստացվում է, որ երկիրը ևս տասներեք օր մնում է անորոշ պատային վիճակի մեջ, որտեղ գլխավոր դերակատարը` վարչապետը, որևէ լայնախոհ, պատասխանատու և պետականամետ քայլ չի կատարում առանց այն էլ պրկված մթնոլորտը լիցքաթափելու և ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար։
Երկիրը Նպատակային տարվում է անորոշության, ցնցումների, ինչը հղի է ծանր հետևանքներով»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքացիները՝ Փաշինյանին. Չփորձես նոր Մարտի 1 կազմակերպել, արյան մեջ ես թաթախված
- Նորատ Տեր-Գրիգորյանց. Հենց Փաշինյանն է այնպիսի իրավիճակ ստեղծում, որ կարող է արյունահեղություն լինի երկրի ներսում
- «Խելագարը պատրաստ է ամեն գնով մարդկանց հանել իրար դեմ և արյունահեղության դրդել ՀՀ քաղաքացիներին»
- Ուրեմն «վերջ թավիշին»՝ նշանակում է արյու՞ն ես թափելու՞, ընկե՛ր կապիտուլյանտ.Ռուբեն Մելիքյան
- Նիկոլ, քո վզին արդեն 10 հազար մարդու արյուն կա և դու դեռ դրա համար պետք է պատասխան տաս. Ի. Սաղաթելյան
- 45 տոննայից ավելի արյուն է հեղվել, ինչ Նիկոլը քաղաքական հարթակում է. Թևան Պողոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան