Թուրքական ԶԼՄ-ները գալիս են Փաշինյանի հանրահավաքը լուսաբանելու․Wargonzo
Wargonzo տելեգրամյան ալիքը, հղում անելով իր ստամբուլյան աղբյուրներին, գրում է, որ թուրքական ԶԼՄ-ները պատրաստվում են լուսաբանել Նիկոլ Փաշինյանի՝ Երևանում կայանալիք հանրահավաքը։ Մասնավորապես, խոսքը գնում է թուրքական TRT-ի մասին, որի լրագրողներն այս պահին լուսաբանում են նաև հարևան Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։
Տելեգրամյան ալիքը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանրահավաք անել ի աջակցություն իրեն՝ կապված ԶՈւ Գլխավոր շտաբի՝ իր հրաժարականի պահանջով հայտարարության։
Աղբյուրը հայտնում է, որ Հայաստանի կառավարական շրջանակներից ստացել է համաձայնություն։ Միայն թե այցն անհրաժեշտ էր համաձայնեցնել նաև ռուս ուժայինների հետ, որոնք պատասխանատվություն են ստանձնել Հայաստանի սահմանների և ռազմավարական օբյեկտների պահպանության համար։ Բայց, ըստ Wargonzo-ի տեղեկությունների, ռուսական կողմը չի համաձայնել թուրքական մամուլի՝ Վրաստանի տարածքով Հայաստան գալուն։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Թևանյան. Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է
- Էրդողան․ Այս պահին Հայաստանում հեղաշրջման փորձ է
- Երթ. «Նիկոլ, Էրդողանից բացի, քեզ մերժում են բոլորը»
- Պարզվեց, որ թուրքը ոչ թե տեսնում, ուրախանում է, այլ ակտիվ մասնակցում է պրոցեսներին․ Նարեկ Մալյան
- «Թուրքիան բացահայտ խառնվում է մեր ներքին գործերին»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին