Միքայել Մինասյան. Մենք չենք հիշում Արարատ Միրզոյանի աթոռին նստած, հետո մահացած գտած տղային
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Թելագրամի իր ալիքում անդրադարձել է Yerkir.am-ի հրապարակած տեղեկություններին, որոնց համաձայն ծեծել են այն երիտասարդին, որ Փաշինյանը սպառնացել էր՝ «Քո հետևից կգան»։
«Մենք չենք հիշում այն երիտասարդի մասին, որը նստել էր ԱԺ-ում Արարատ Միրզոյանի աթոռին, և որին մահացած գտան կամրջի տակ։ Մենք չենք հիշում լրագրող Մհեր Եղիազարյանին, որը 2019-ի հունվարին բանտում մահացավ 45-օրյա հացադուլից հետո»,-նշել է նախկին դեսպանը։
Միքայել Մինասյանն ուշադրություն է հրավիրում փաստին, որ բոլոր իրավապաշտպանները, ՀԿ-ները, դեսպանությունները լռում են՝ «չհասկանալով, որ իրենց լռությամբ դառնում են մասնակից դիկտատուրային»։
«Եվ թող ոչ մեկին չթվա, որ այդ լռությունը պատահական է։ Բոլոր այդ լռողները նիկոլյան ռեժիմի ուղիղ շահառուներն են, եթե ոչ սցենարիստները։ Եվ ահա, այդ ամենը չի մոռացվելու։ Խոստանում եմ»,-նշել է Մ. Մինասյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի գիշերը՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելուց հետո բողոքի գործողությունների ժամանա ԱԺ դահլիճ մտած երիտասարդներից մեկին՝ Գառնիկ Պետրոսյանին օրեր անց գտել էին մահացած Կիևոյան կամրջի տակ։
Նոյեմբերի 14-ին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնելը) 1-ին մասով։
Ավելի ուշ ՔԿ-ից Panorama.am-ին հայտնել էին, որ գործն ուղարկվել է ԱԱԾ։
Հարակից հրապարակումներ`
- Yerkir.am. «Քո հետևից կգան»-ից հետո երիտասարդին ծեծել են
- Հանգիստ, հանգիստ, քո հետևից կգան. Նիկոլ Փաշինյանը՝ իր դեմ բողոքող քաղաքացուն
- ԱԺ մտած երիտասարդի մահվան փաստով քրգործ է հարուցվել ինքնսպանության հասցնելու մեղադրանքով
- Գտել են ԱԺ մտած երիտասարդներից մեկի դին (ուղղված)
- ԵԱՀԿ ԽՎ-ն Մհեր Եղիազարյանի մահվան գործով դիմել է Հայաստանի ՄԻՊ-ին
- Մհեր Եղիազարյանի գործով ՄԻՊ արած հարցադրումները քրեական հետապնդման մարմնին և տրամադրած տվյալները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան