Տիգրան Աբրահամյան. ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է
«Հենակետ՞ վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահի ռազմական գծով խորհրդական Տիգրան ԱԲրահամյանը գրում է.
«Ասում են՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է չեզոքություն պահպանի կամ ներքաղաքական հարցերին չներգրավի։
Իսկ ո՞վ է ասում, որ սա ներքաղաքական հարաբերությունների հարց է։
Սա վաղուց ազգային խնդիր է դարձել և ուղիղ առնչվում է մեր երկրի տարածքային ամբողջականությանն ու անձեռնամխելիությանը։
Միայն այն հանգամանքը, որ այս իշխանությունը գաղտնի պայմանավորվածության արդյունքում տարածքներ է հանձնել, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ԳՇ-ը արել է այն, ինչ պետք է աներ, այլ բան է, որ մնացած կառույցները ՏԵՂՈՒՄ ՉԵՆ, ինչի համար դրանց պատասխանատուները դեռ պատասխան են տալու։
ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է, որին ճանապարհից շտապ պետք է հեռացնել»։
Ասում են՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է չեզոքություն պահպանի կամ ներքաղաքական հարցերին չներգրավի։ Իսկ ո՞վ է ասում,...
Опубликовано Tigran Abrahamyan Суббота, 27 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում
- Բանակի նկատմամբ ոտնձգությունները լցրել էին համբերության բաժակը. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Զինվորականնների համար իրենց պատվից բարձր բան չկա
- Տիգրան Աբրահամյանը՝ Արայիկ Հարությունյանին. Չտրվեք Փաշինյանի սադրանքներին
- Այս ինչ բարոյալքության, անվստահության միջավայր ձևավորեցիք. Տիգրան Աբրահամյան
- Տիգրան Աբրահամյան. Ափսոս էր գեներալը, իսկզբանե Փաշինյանի գծած խաղի մեջ չպետք է մտներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան