«Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց» Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«ՊԲ նախկին հրամանատար, ներկայումս ՊՆ Վերահսկողության ծառայության պետ Ջալալ Հարությունյանը, մեկնաբանելով ԶՈՒ ԳՇ-ի՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջը, նշել է. «Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին և միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։
Նախ առողջություն եմ մաղթում գեներալին, Աստված տա վերականգնման պրոցեսը բարեհաջող և արագ լինի։
Այս մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց՝ գեներալը խոսում է իր նկատմամբ ինչ որ սադրանքից։
Ենթադրում եմ, որ Զինված ուժերի բարձրագույն ղեկավարությունը, գեներալիտետը իշխանության աննախադեպ ճնշումների, այդ թվում՝ սադրանքների վտանգի տակ են։
Իշխանությանը զգուշացնում եմ՝ հեռու մնացեք զինվորականներից, ձեռքներդ հեռու։ Եթե որևէ մեկին ինչ որ բան պատահի՝ ՉԵՔ մարսելու։
Իշխանությունը «Կոմպրոմատների» պատերազմ է հայտարարել բոլորին՝ իմքայլականներին, իշխանության տեսակետները չկիսողներին, զինվորականներին։
Նպատակը մեկն է՝ մարդկանց ոտնատակ տալով, պետությունը կազմաքանդելով, ամեն գնով երկարացնել սեփական իշխանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. ԶՈՒ ԳՇ-ը կատարում է իր առաքելությունը, իսկ դրա ճանապարհին այս իշխանությունը ազգային անվտանգության սպառնալիք է
- Գոհար Մելոյան. Հանրապետության նախագահը չունի ԶՈւ ԳՇ պետին պաշտոնից ազատելու սահմանադրական լիազորություն
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան