Քաղաքագետ. Դիակը շատերին է ձեռնտու, բայց արդեն անկարող է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Դիակն այս փուլում ձեռնտու է Ռուսաստանին, որովհետև առանց Հայաստանի շահը հաշվի առնելու, կատարում է այն, ինչ ասում են, զիջում է ամենն, ինչը հնարավոր ու անհնարին է։ Այս փուլում Դիակի հեռացումը անկանխատեսելի վիճակ է կարող ստեղծել, հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրողությունը։
Դիակը ձեռնտու է Թուրքիային ու Ադրբեջանին, նրանց սրտի վարչապետն է, որի նմանն այլևս չեն ունենալու։
Դիակը ձեռնտու է կոլեկտիվ Արևմուտքին, նա Ռուսաստանի հանդեպ "պրովոկատոր այծի'" դեր է կատարում ու ցանկացած պահի կարող է կոնֆուզներ ստեղծել ու խառնել խաղաքարտերը։
Դիակը, երբեմն, անգամ Իրանին է ձեռնտու, Բոինգի պատմությունը վկա. քանի Հայաստանում անիշխանություն է, միշտ կարելի է ինչ-որ հարցեր լուծել։
Սակայն Դիակն ունի մի շատ լուրջ խնդիր, նա Հայաստանում չունի իրական իշխանություն և ցանկացած պահ իրավիճակը կարող է պայթել, հետևապես անկայունություն ստեղծելով մեծ տարածաշրջանում։ Դրա համար ոչ ոք այլև նրա հետ հույսեր չի կապում։
Դիակը շատերին է ձեռնտու, բայց արդեն անկարող է։
Հ.Գ. Հին Հռոմում նման դեպքերում հրաժեշտի օրգիա էին կազմակերպում, վերջին վառ հիշողությունների համար։ Հիմա իրենց հերթն է։
Հուսանք, որ Իմ Քայլի և կառավարության անդամներից մեկն ու մեկը, պատմության համար, հետաքրքիր կադրեր կնկարահանի սպասվելիք հրաժեշտի օրգիայից, որտեղ կրքերը բաց կթողնվեն' մեկ է, այլև կորցնելու բան չունեն»։
Դիակն այս փուլում ձեռնտու է Ռուսաստանին, որովհետեւ առանց Հայաստանի շահը հաշվի առնելու, կատարում է այն, ինչ ասում են,...
Опубликовано Stepan Danielyan Суббота, 27 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան