Այսեր Իսոյան. Խամաճիկին դիմում եմ իմ քրոջ անհետ կորած որդու անունից՝ գնա, ուղղակի գնա
«Երկու ազգ՝ մի ժողովուրդ։ Ու ես այդ ժողովրդի խոնարհ զավակը»,-Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մալա Էզդիա - Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար Այսեր Իսոյանը։
Նա ասաց՝ նախ լիազորված ու ցանականում է աշխարհում սփռված եզդիների անունից ողջունել հանարահավքի մասնակիցներին, խոստացել է, որ «գերագույն խամաճիկի» հրաժարականը պահանջելիս ծածանելու է եզդիական դրոշը։
Եզդի բարեկամների դրոշի ծածանումը հավաքվածները ողջունեցին ծափահարություններով ու բարձր բացականչություններով։
«Որպեսզի հետո սադրանքներ չլինեն, ես ասում եմ, չեմ պահանջում հրաժարականը ամբողջ ազգի անունից, պահանջում եմ այն տղեքի անունից, ովքեր կանգնած էին պատերազմում մեր բանակի կողքին, ովքեր կանգնած են»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ այսօր էլ հերթափոխում է հայ-եզդիական ջոկատը։
Նա նշեց, որ ՊՆ-ում պետք է ստեղծվի եզդիական առանձին ստորաբաժանում, որն ամբողջ աշխարհին, թուրքին, ադրբեջանցուն, իրենց արնախումներին ցույց է տալու, որ եզդին հայ ժողովրդի զավակն ու Արցախի հարցում պահանջատեր է։
«Մենք կանգնած ենք ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի կողքին, խամաճիկի հրաժարականը պահանջող սպաների, և ձեր բոլորի կողքին, ժողովուրդ ջան»,-ասաղ նա։
Այսեր Իսոյանը նշեց՝ սիրում է թե Հայաստանի, թե եզդիների դրոշը, Արցախում անմահացած եզդի հերոսներին հուղարկավորում են երկու երկրների դրոշներով փաթաթած։ Այս անգամ բեմից ծածանեց ՀՀ դրոշն ու եզդիական դրոշը։
Եզդի գործիչն ընդգծեց, Հայաստանն իրենց համար սրբավայր է, այստեղ իրենք ապրում են, արարում, այստեղ են հուղարկավորում իրենց ննջեցյալներին։
Դիմելով Հայաստանի թշնամիներին՝ նա հայտարարեց, հայոց հզոր բանակը նրանց քթին մի օր տալու է, նրանք զգալու են այդ հարվածը։
«Հայկական հզոր բանակի ուժը դուք զգալու եք»,-ասաց նա։
Դիմելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, եզդի Ռուստամ Բաքոյանին՝ ելույթ ունեցողը խնդրեց չխոսել եզդի ազգի անունից, հիմնավաորելով, որ նա կատարում է Փաշինյանի կամքը։
«Նա շատ արժանապատիվ ընտանիքի, արժանապատիվ գերդաստանի զավակ է, բայց այսօր դարձել է խամաճիկի կամակատար։ Եզդի ազգի անունից չխոսես, քեզ խնդրում եմ»,-ասաց նա՝ հեռակա դիմելով իր ազգակից պատգամավորին։
Նա նշեց, Փաշինյանին դիմում է նաև իր քրոջ անհետ կորած երեխայի անունից. «Գնա, ուղղակի հավաքի քո նմանններին, կամակատարներին, գնա, ուղղակի գնա, թող այս ժողովուրդը վերականգնվի։ Ազգ, բանակ, հաղթանակ»։
Հարակից հրապարակումներ`
- «Թոմաշ Լեխ Բուչեկը տրամադրել է մի շարք տեղեկություններ Ադրբեջանում գտվնող եզդի գերիների մասին»
- Հայ-եզդիական կամավորական միասնական առաջին ջոկատը մեկնում է հերթափոխի
- Եզդի Մակոյան Թեմուրը ևս բռնեց անմահության ճանապարհը
- «Պատերազմում անմահացավ եզդի հոգևորական Նորայր Մստոյանը»
- Հայրենիքի համար անմահացած եզդի զինվորի՝ Շավոյի մարմինը գտել են
- Եզդիական «Սարհլդան» նախաձեռնությունը կոչ է անում խաղաղ անհնազանդության
- Հայաստանում ապրող եզդիները ևս Փաշինյանի հրաժարականն են պահանջում
- Ռազմի դաշտում զոհվել է եզդի զինծառայող Սամադ Սլոյանը
- Զենքը վայր չենք դնելու մինչև չհաղթենք․ Եզդիների հերթական ջոկատը մեկնում է առաջնագիծ
- Քյարամ Սլոյանի անվան եզդիական ջոկատը Արցախի ճանապարհին է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին