Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է ևս չորս նոր բլոկ-մոդուլային թաղամաս
Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու համար ՌԴ ՊՆ նյութատեխնիկական մասնագետները Ստեփանակերտ և Մարտունի բնակավայրերում կառուցել և շահագործման են հանձնել ևս չորս բլոկ-մոդուլային թաղամասեր: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Մինչ օրս արդեն կառուցվել են 8 թաղամասեր՝ խաղաղապահ զորակազմի ռազմական անձնակազմի համար:
Մոդուլային թաղամասերի կառուցումը թույլ է տալիս ստեղծել հարմարավետ կյանքի ու կենցաղի պայմաններ անձնակազմի համար և հրաժարվել դաշտային սննդի կետերից, լոգարանի և լվացքի կետերից, դաշտային պահեստներից:
Բլոկ-մոդուլային թաղամասերը լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք հագեցած են կյանքի ապահովման համակարգերի բոլոր անհրաժեշտ բաղադրիչներով (էլեկտրամատակարարում, ջեռուցում, սանհանգույցներ, ջրամատակարարում, կոյուղի): Բնակարանները հագեցած են կահույքով (մահճակալներ, պահարաններ, խոհանոցային հավաքածուներ, սեղաններ, աթոռներ, ցնցուղներ), ինչպես նաև կենցաղային տեխնիկայով (էլեկտրական վառարաններ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ, հեռուստացույցներ, օդորակիչներ, կաթսաներ):
Յուրաքանչյուրի տարածքում կա արհեստական խոտածածկով մարզասրահ, լոգարան, բժշկական կենտրոն, չորանոց, հագուստի մաքրման սենյակ, հանգստի սենյակ, գրասենյակ, պահեստ, ճաշարան և մթերային խանութ: