Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Ապացույցդ ներկայացրու, սուտասան կապիտուլյանտ
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրում է.
«Դերասան դավաճանը այսօր ասաց, որ Օնիկ Գասպարյանը կատարել է Ս.Սարգսյանի հրամանը:
Հաշվի առնելով Հ. Թովմասյանի գրիչի հուժկու պատասխանը` ենթադրում եմ կհրապարակվի, օրինակ, մի ձայնագրություն, որտեղ, ասենք, Խաչատուրովը Օնիկ Գասպարյանին ասում է, դու ոնց ես այդ դասալիքին ենթարկվում, կամ ասենք Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի որպիսությունն է հարցնում կամ մյուս գեներալների հետ քննարկում են բանակի նսեմացման դեպքերը:
Իրականում` որպես իր ասածի ապացույց կարող է լինել, որևէ ձայնագրություն կամ այլ ապացույց, որտեղ կա Ս. Սարգսյանի ուղիղ հրամանը Օնիկ Գասպարյանին: Մի քանի օր առաջվա ապացույց, Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությունից հետո: Մնացած ամեն ինչ ստի ու ապուշության ժանրից է, ինչի մասով, ի դեպ, ես անձամբ կասկած չունեմ:
Ապացույցդ ներկայացրու սուտասան կապիտուլյանտ:
Հ.Գ. Սրբապի՜ղծ ալեններիդ ու պապիկյաններիդ ասա երեխեքի մահվան, գերիների ու անհետ կորածների ֆոնին ի՞նչ դմփ-դմփ հու»։
Դերասան դավաճանը այսօր ասաց, որ Օնիկ Գասպարյանը կատարել է Ս.Սարգսյանի հրամանը: Հաշվի առնելով Հ. Թովմասյանի գրիչի հուժկու...
Опубликовано Arpine Hovhannisyan Понедельник, 1 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան