Իրանի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն
Թուրքիան արտգործնախարարություն է կանչել Իրանի դեսպան Մոհամադ Ֆերազմենդին՝ Թեհրանի այն հայտարարությունների պատճառով, որ Անկարան խախտել է Իրաքի ինքնիշխանությունը: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտնել է Anadolu գործակալությունը:
Արտաքին գործերի նախարարությունում Իրանի դեսպանին տեղեկացրել են, որ Անկարան ակնկալում է Թեհրանի աջակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, այլ ոչ թե դրա դեմ:
Նշվում է, որ նախօրեին Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին քրդական Rudaw լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Թեհրանը դեմ է Իրաքում Թուրքիայի միջամտությանը, ինչպես նաև Անկարային կոչ էր արել զորքերը դուրս բերել այս երկրի տարածքից և հարգել միջազգային սահմանները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան