Շարժումը՝ վարչական ռեսուրսի կիրառման մասին
«Հայրենիքի փրկության շարժումը» անդրադարձել է իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի կիրառմանը։
«Lրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում երեկվանից տարածվում են բազմաթիվ հրապարակումներ, տեսանյութեր այն մասին, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ և տարատեսակ ճնշումներով պետական կառավարման մարմինների ու հատկապես մարզպետարանների միջոցով կազմակերպվում է մարդկանց մասնակցությունն իշխանության այսօրվա հանրահավաքին:
Այդ հրապարակումներին անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը՝ հայտարարելով, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է, առավել ևս անթույլատրելի է, եթե դա անում են իշխանության մարմիններն իրենց իսկ կազմակերպմամբ տեղի ունեցող հավաքին»,- ասված է շարժման տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- ՊՎԾ աշխատակիցներին ստիպում են գնալ և մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին
- Վանաձորում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում վաղվա հանրահավաքի ու երթի համար. Մարուքյան
- «Փաշինյանը վարչական ռեսուրսներն օգտագործելով ինչ-որ կազմակերպված խմբեր է դուրս բերել պետությանու ժողովրդի դեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին