Ազգովի տգիտության պատանդ ենք. Հովհաննես Քոչարյան
Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը գրում է.
«Քաղաքական ճգնաժամի պայամններում հիշել են Հանրապետության նախագահի լիազորությունները: Բայց ինչ լիազորություններ ունի նախագահը Սահմանադրության պահպանման ոլորտում, երբ խոսքը գնում է պաշտոնատար անձանց նշանակման մասին:
Վարչապետի՝ սրան -նրան պաշտոնի նշանակելու կամ ազատելու առաջարկությունների սահմանադրականության ստուգումը որն է: Սահմանադրական դատարանը ոնց է ստուգելու մի փաստաթղթի սահմանադրականություն, որն անգամ իրավանորմ չի պարունակում:
Սահմանադրական դատարանն ու նախագահը բան ու գործ չունեն հա, պիտի զբաղվեն վարչապետի առաջարկություններ ներկայացնելու իրավական ձևական մեխանիզմների պահպանման նկատմամբ ստուգումներ իրականացնելով ու սրա անունն էլ դնեն ճգնաժամի սահմանադրական հաղթահարում:
Նախագահն իր սահմանադրական առաքելությանն համարժեք լիազորություններ չունի ու դեռ այս պայմաններում իրավունքի որոշ «լուսատուների» կողմից նրա ծիսական շարժումներն անգամ որակվում են սահմանադրության կոպիտ խախտում: Սահմանադրության խախտում չի, ուղեղի խախտում է: Ազգովի տգիտության պատանդ ենք»։
Հարակից հրապարակումներ`
- Կտրականապես պետք է մերժել Հայաստանի գլխավոր օպորտունիստին ցանկացած դրսևորում ՀՀ-ում. Ղարամյան
- Անվտանգության խորհուրդը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին
- Մենք` իրար սիրողներս ու չսիրողներս, ունենք մեկ փոքր վիրավոր հայրենիք, որն ունի մեր կարիքը. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա