Պեսկովը մեկնաբանել է «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանին սխալ զեկուցելու մասին հայտարարությունը
«Կրեմլը գոհ է Երևանից ստացված հայտարարություններից, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո եկել է այն եզրակացության, որ իրեն սխալ են հաղորդել «Իսկանդեր»-ի հարցի վերաբերյալ»,- այս մասին «РИА Новости»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նշվում է, որ անցյալ շաբաթ Փաշինյանը հայտարարեց Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում «Իսկանդեր» տակտիկական համալիրների հրթիռների «չպայթելու» կամ «10%-ով պայթելու» մասին:
Այսօր Փաշինյանի մամուլի քարտուղարը մեկնաբանություն է տվել, որում ասվում է, որ Պուտինը և Փաշինյանը քննարկել են այս հայտարարությունը և «առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում ՀՀ վարչապետը եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»։
«Շատ կարևոր է, որ այս հարցում ճշմարտությունը վերականգնվեց»,- ասել է Պեսկովը:
Հարակից հրապարակումներ`
- Երևանում ներքաղաքական պայքարի վառելիքը «Իսկանդեր»-ի մասին հայտարարություններն էին․ ռուսական Առաջին ալիք
- Թուրքիան հայտարարել է Բայրաքթարների դեմ ռուսական «РЭБ»-ի «անարդյունավետության» մասին
- Կրեմլը դեռ չի տեսնում Հայաստանում տեղի ունեցողի պատճառով Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրերի խափանման ռիսկեր
- Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան զրույցին հաջորդած կողմերի հաղորդագրությունների տարբերությունների մասին
- Կրեմլը` Իսկանդերի անարդյունավետության մասին Փաշինյանի խոսքերի մասին
- Ռուսական մամուլն արձագանքում է Փաշինյանի՝ «Իսկանդերի անգործունակության» մասին հայտարարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան