Փաշինյանի հայտարարությունից հետո ԶՈւ-ն հանդես է եկել նոր հայտարարությամբ
Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈւ-ի ու ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններից հետո Զինված ուժերը տարածել են նոր հայտարարություն, որտեղ ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր գնահատականները և շեշտում, որ, անկախ Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերից, մնում Է անդրդվելի, կշռադատված և հաստատակամ։
Զինված ուժերը, կազմված լինելով մեր ժողովրդի զավակներից և կանխազգալով ազգային անվտանգության սպառնալիքները, անթույլատրելի է համարում և հորդորում է դադարեցնել Զինված ուժերին և առանձին պաշտոնատար անձանց ուղղված անհիմն մեղադրանքները։
Առկա իրավիճակը փաստում է, որ Զինված ուժերը առաջնորդվում է բացառապես պետական շահով և ծառայում է միայն ու միայն իր ժողովրդին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմադրության և իրավունքի նորմերով»։
ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հարգելի՛ հայրենակիցներ, Զինված ուժերի ղեկավար կազմը կրկին հաստատում է ստեղծված...
Опубликовано Samvel Asatryan Понедельник, 1 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. ԶՈւ-ին, նրա հրամանատարին ուղղված մեղադրանքները չպետք է անպատասխան թողնել
- Արփինե Հովհաննիսյանը՝ Փաշինյանին. Ապացույցդ ներկայացրու, սուտասան կապիտուլյանտ
- Էդմոն Մարուքյան. Նիկոլ Փաշինյանից անհապաղ պահանջում ենք հրապարակել ապացույց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան