Կոչ ենք անում՝ չմասնակցել այսօրվա արյունալի ներկայացմանը, որ բեմադրելու է Նիկոլ Փաշինյանը. ակցիա
ՀՅԴ-ականները կառավարական երրորդ մասնաշենքում են։ Նրանք անհնազանդության ակցիաներ են իրականացնում՝ Կառավարության աշխատակիցներին կոչ անելով չմասնակցել այսօր 18.30-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։
«Մենք այսօր չենք եկել շենք գրավելու, մենք այսօր չենք եկել իշխանական աթոռները ձեր պես զավթելու։ Մենք եկել ենք ուղղակի ասելու, որ զբաղվեք ձեր գործով՝ քանի դեռ այս աթոռները զավթված են։ Նախարարությունները միայն իրենց գործով պետք է զբաղվեն։ Նախարարները մեր վճարած հարկերից են աշխատավարձեր ստանում, ուստի պետք է միայն իրենց գործով զբաղվեն և չօգտագործեն վարչական ռեսուրսը՝ դավաճան Նիկոլի հանրահավաքին մարդ ապահովելու համար»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա կոչ արեց, որ նախարարությունների աշխատողները մնան զուսպ և զբաղվեն միայն իրենց աշխատանքով։
Նրա կոչին հաջորդեցին վանկարկումները՝ «առանց Նիկոլ Հայաստան»։
Այնուհետև ակցիայի մասնակիցները նշեցին, որ գործող իշխանություններն այլևս չեն ներկայացնում ՀՀ ազգային շահերը։
«Այս իշխանություններն իրավունք չունեն ներկայացնել մեզ՝ որպես ժողովուրդ, որպես պետություն։ Ձեր նախարարների կառավարության ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը կապ չունի Հայաստանի, հայության հետ։ Նրան սատարում են միայն Թուրքիան և Ադրբեջանը։ Չտրվե՛ք նրանց ճնշումներին, չտրվե՛ք նրանց սադրանքներին։ Ոչ մի սպառնալիք չի կարող խոչընդոտել ձեր իրավունքները։ Ձեզ կոչ ենք անում՝ չմասնակցել այսօրվա արյունալի ներկայացմանը, որ բեմադրելու է Նիկոլ Փաշինյանը։ Խուսափե՛ք դրանից, դա մնալու է ձեր ու ձեր սերունդների ճակատին»,- կոչ արեց ակցիայի մասնակիցը։
Նա նաև հավելեց, որ ՀՀ-ում պետական բոլոր կառույցներն իրենց տրամադրության տակ են, իրենք մտնելու են ուր ուզեն, և ասելու են ինչ ցանկանան.
«Ու եթե ինչ-որ մեկը փորձի մեզ կրակել, այդ փամփուշտները կուղղենք իրենց համապատասխան տեղերը»։
Հարակից հրապարակումներ`
- «Նիկոլ, մարտի 1-իդ կոչը՝ զինվեք, չի կրկնվելու»
- Ռոբերտ Քոչարյան. Որքան թանկ նստեց մարտի 1-ի գործը Հայաստանի ու Արցախի վրա
- Ո՞ր կողմ էին ուղղված «մարտի 1-ի» գործի սլաքները, և որտեղի՞ց էր փչում Նիկոլի քինախնդրության քամին. Yerevan.today
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան